Ադրբեջանի խորհրդարանում ՌԴ-ից փոխհատուցում են պահանջում և սպառնում հարաբերությունների վատթարացմամբ օդանավի կործանման պատճառով

Լուրեր

07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական կողմը պետք է ներողություն խնդրի ադրբեջանական քաղաքացիական օդանավի վրա հակաօդային պաշտպանության միջոցներով հարձակման համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը ադրբեջանական Turan-ին տված հարցազրույցում։

Ի դեպ, Մուսաբեկովն ադրբեջանցի առաջին պաշտոնյան է, որը հրապարակային արձագանքել է ադրբեջական օդանավը ռուսական ՀՕՊ-ով խոցելու մասին հրապարակումներին, այն էլ՝ ընդդիմադիր լրատվամիջոցի հետ զրույցում։

«Ինքնաթիռը խոցվել է Ռուսաստանի տարածքում՝ Գրոզնիի երկնքում։ Եվ դա անհնար է հերքել»,- ասել է Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռասիմ Մուսաբեկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանում որոշ մարդիկ լրատվամիջոցներում որոշակի գործողություններ են անում՝ իրենց հետքերը կոծկելու համար, սակայն դրա փոխարեն, ըստ պատգամավորի, ռուսական կողմը պետք է ստեղծված իրավիճակին համարժեք գործի և ներողություն խնդրի։

«Նրանք, ովքեր դա արել են, պետք է  քրեական պատասխանատվության ենթարկվեն, անհրաժեշտ է փոխահատուցում վճարել զոհերի ու տուժածների համար։ Եթե ​​դա տեղի չունենա, ապա հարաբերությունները, անշուշտ, կտեղափոխվեն այլ հարթություն»,- ասել է Մուսաբեկով։

Նա հիշեցնել է՝ երբ 2020 թվականին 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը Հայաստանի տարածքում ռուսական ռազմական ուղղաթիռ էր խոցել, ներողություն էր խնդրել, փոխհատուցում վճարել և հայտարարել, որ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության։

«Այդպիսին են քաղաքակիրթ հարաբերությունները։ Եթե ​​հակաօդային պաշտպանությունն աշխատում է, ուրեմն օդանավակայանը պետք է փակել, ծանուցում տալ, որ այնտեղ չթռչեն։ Ուստի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- հայտարարել է պատգամավորը։

Հավելենք, որ ավելի վաղ Euronews-ն ու Reuters-ը, ադրբեջանական կառավարական աղբյուրներին վկայակոչելով, հայտնել էին, որ ադրբեջանական օդանավը խոցվել է ռուսական ՀՕՊ համակարգի կողմից։

Ռուսական կողմը տարածվող այս լուրերը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի