ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը

Լուրեր

07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
Բոլորը

ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ռուսական պատժամիջոցների նոր ցուցակը, որում ներառվել է միանգամից 826 կազմակերպություն և 743 ֆիզիկական անձ։ Սա ռեկորդային ցուցանիշ է պատժամիջոցների մեկանգամյա ընդլայնման առումով։ «Ազատություն» ռադիոկայանի և Current time-ի «Система» հետաքննական նախագծի հաղորդմամբ՝ այս բոլոր կազմակերպությունները կապված են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ։

Լրագրողների տրամադրության տակ հայտնված փաստաթղթում նշվում է, որ ցուցակում ներառված կազմակերպությունները «մտնում են Ռուսաստանի կառավարության կողմից վերջերս կազմված՝ ռազմարդյունաբերական համալիրում ընդգրկված կազմակերպությունների ցանկի մեջ»։ Պատժամիջոցների ենթարկվող ֆիզիկական անձինք այդ կազմակերպությունների ղեկավարներն ու աշխատակիցներն են։ Կազմակերպությունների մի մասի նկատմամբ պատժամիջոցները սահմանվում են ոչ առաջին անգամ, այլ ընդլայնվում են։

Ցուցակում ներառվել են խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, այդ թվում՝ «Զվյոզդոչկա» նավանորոգման գործարանը և «Ադմիրալտեյսկիե վերֆի»-ն, անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արտադրողներ, օրինակ՝ «КТ-Беспилотные системы»-ն, ինչպես նաև թեթև արդյունաբերության կազմակերպություններ։

Սահմանափակումների տակ, մասնավորապես, հայտնվել են Կիրովի արհեստական կաշվի կոմբինատը, Կուրգանի կարի ֆաբրիկան և Միավորված հրթիռատիեզերական կորպորացիան։

Համաձայնեցված ցուցակում մեկ կազմակերպություն և մեկ ֆիզիկական անձ ավելի պակաս են ներառվել, քան ի սկզբանե քննարկվող ցուցակում։ Ցուցակից հանվել են Սոլիկամսկի մագնեզիումի գործարանը և դրա տնօրեն Ռուսլան Դիմուխամեդովը։

«Система»-ի վերլուծության համաձայն՝ պատժամիջոցների նոր ցուցակում ներառված բոլոր կազմակերպությունները ընդգրկված են Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության պաշտպանական ձեռնարկությունների փակ ցանկում։ Այն 2025 թվականին հրապարակել է «Դոսյե» հետազոտական կենտրոնը։

Միաժամանակ, ԵՄ ցուցակում հայտնվել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության ռեեստրի միայն փոքր մասը, որը ներառում է ավելի քան 6 հազար կազմակերպություն։

Այն սկզբունքի մասին, որով ձեռնարկություններն ընտրվել են ԵՄ ցուցակի համար, կարող է վկայել փաստաթղթում առկա նշումը․ պատժամիջոցների տակ հայտնված կազմակերպություններից յուրաքանչյուրը իրավունք ունի ստանալու պետական սուբսիդիաներ՝ աշխատակիցների բնակարանի հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար։ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության 2026 թվականի ապրիլի 24-ի նամակով սահմանվում է, որ նման արտոնությունները տարածվում են ոչ թե ռազմարդյունաբերական համալիրի ամբողջ ռեեստրի, այլ միայն այն կազմակերպությունների վրա, որոնք իրավունք ունեն աշխատանքի հատուկ պայմաններ սահմանելու։ Այդ կազմակերպությունների ցանկը բաց հասանելիության մեջ չկա։

Բրյուսելում «Система»-ի աղբյուրի տվյալներով՝ պատժամիջոցների նոր փաթեթի ընդունման մասին պետք է հայտարարվի հաջորդ շաբաթ կայանալիք ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի