Հունաստանը պատրաստվում է իր ռուսական C-300 ՀՕՊ համակարգերն ու այլ զինատեսակները Հայաստանին փոխանցել․ Enikos

Լուրեր

03.04.2026 | 15:03
Թրմամիջոցներ տեղադրող երիտասարդը փախուստի դիմելիս ընկել է ջրատարը. ոստիկանները նախ փրկել են նրան, ապա ձերբակալել
03.04.2026 | 14:57
Հայաստանում քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր սահմանափակելու հարցը
03.04.2026 | 14:49
Երևանի Արգիշտի փողոցում ծեծի ու կողոպուտի դեպք․ հինգ երիտասարդ ձերբակալվել է
03.04.2026 | 14:38
Վարդապետյանի որոշմամբ՝ դատախազը կարգապահական տույժի է ենթարկվել․ պաշտոնը իջեցվել է մեկ աստիճանով
03.04.2026 | 14:26
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
03.04.2026 | 14:14
Եվրոպայի առաջատար լիգաների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
03.04.2026 | 14:01
Պետությունը 100%-ով կսուբսիդավորի վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովումը
03.04.2026 | 13:54
Հ1-ը թույլ չի տալիս ներկայացնել ապագայի մեր տեսլականը, այն զավթված է. Իկոնոմով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 13:46
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի և քվեարկության կդնի Հորմուզի նեղուցի վերաբացման հարցը
03.04.2026 | 13:43
Իրանը դեռևս ունի զգալի հրթիռային ներուժ. ԱՄՆ հետախուզություն
03.04.2026 | 13:35
Պետրոս Ղազարյանի հաղորդման 217 թողարկումներից 136-ին միայն ՔՊ-ից են հրավիրվել. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 13:26
Հայտնի են ամենաշատ գումար վաստակած թենիսիստները պատմության մեջ
03.04.2026 | 13:17
Բուհերի ընդունելության 2026 թվականի առաջին փուլի ամփոփում․ ՈՒՂԻՂ
03.04.2026 | 13:15
ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ԲԴԽ-ի առաջարկությունը նախագահին՝ Տիգրան Սահակյանի որդուն դատավոր նշանակելու վերաբերյալ
03.04.2026 | 13:08
Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի վիճակը կրկին վատացել է. նրան տեղափոխում են հիվանդանոց 
Բոլորը

Հունաստանն իր C-300 զենիթահրթիռային համակարգերը և ռուսական արտադրության ևս երկու այլ զինատեսակներ, որոնք օգտագործվել են երկրի հակաօդային պաշտպանության համար, փոխանցելու է Հայաստանին։ Դրանք կփոխարինվեն իսրայելական արտադրության համակարգերով, գրում է հունական Enikos-ը։

Հաղորդվում է, որ երկրի  ԶՈւ-ի ղեկավարությունը վճռական է տրամադրված՝ շարունակել հունական զինանոցի ապառուսականացումը և հին համակարգերի թարմացումը նոր արևմտյան տեխնոլոգիաներով։

Ըստ  լրատվամիջոցի տեղեկատվության՝ ԶՈւ Գլխավոր շտաբը Հայաստանին ռուսական ծագման սպառազինության համակարգեր տրամադրելու առաջադեմ փուլում է։

«Հայաստանի ուժեղացումը զուտ հունական նախաձեռնություն չէ, այլ Ֆրանսիայի հետ համագործակցության արդյունք, որը նաև զենքով է նպաստում երկրի սպառազինմանը։ Աթենքի համար Կիևի փոխարեն Երևանին ուժեղացնելը ռազմավարական ընտրություն է՝ բազմաթիվ պատճառներով։ Առաջին հերթին՝ դաշնակցային շատ սերտ կապերի և նորագույն ընդհանուր պատմության իրադարձությունների, բայց նաև ընդհանուր կրոնական համոզմունքների պատճառով: Բացի այդ, ուժեղ Հայաստանը մեծ հակակշիռ կլինի թուրքական անզիջողականությանը, որը բացահայտ ուժեղացնում է Ադրբեջանին։ Ի վերջո, Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները դեռևս թարմ են»,- գրում է լրատվամիջոցը։

Ըստ հրապարակման՝ Հայաստանին աջակցելու որոշումը վերջին պահին կայացված որոշում չէ, այլ վերջին տարիներին համակարգված մշակված քաղաքականություն:

Լրատվամիջոցը շեշտում է, որ հիմա հայ ուսանողների թիվը երկրի ռազմական ուսումնական հաստատություններում կրկնապատկվել է։ Միևնույն ժամանակ, ավելացել է նաև Հունաստանում հայկական հատուկ նշանակության ուժերի զինծառայողների վերապատրաստվողների թիվը, ինչպես նաև ավելի ու ավելի շատ զորավարժություններին մասնակցությունը։

Ինչ վերաբերում է սպառազինության համակարգերին, որոնք Հունաստանը պատրաստ  է փոխանցել և ոչ անվճար, իրավասու աղբյուրները հայտարարում են, որ «ոչինչ չի մնա առանց փոխարինման»։

ԶՈւ Գլխավոր շտաբը հրաժարվում է այլ համակարգերի դիմաց Հունաստանում տեղակայված սպառազինության համակարգեր Ուկրաինա ուղարկելու հեռանկարից՝ երկու պատճառով։ Նախ՝ փոխանակման համար մատչելի համակարգեր չկան, ինչպես գերմանական MARDER զրահափոխադրիչների դեպքում, որոնք փոխանցվել են Հունաստանին խորհրդային արտադրության BMP-1-ի դիմաց։ Բացի այդ՝ ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն ուկրաինացիներին տրամադրել են արևմտյան տեխնոլոգիայի զենքեր, և ուկրաինացիներն այժմ գերադասում են ամերիկյան ու եվրոպական համակարգերը, որոնց համար նրանք մատակարարման շղթա ունեն։

«Զենքի համակարգերը, որոնք Հայաստանին փոխանցման թեկնածուներ են, հիմնականում հակաօդային են և ծառայում են բանակում ու ռազմաօդային ուժերում։ Խոսքը C-300 հրթիռային համակարգի, և բանակի զենիթահրթիռային համալիրների՝ TOR M-1-ը և OSA-AK-ի մասին է»,- նշում է լրատվամիջոցը՝ ընգծելով, որ Հայաստանին դրանց մատակարարմամբ ճանապարհ է բացվում նոր իսրայելական համակարգերի գնման համար։

Հրապարակման մեջ նաև ասվում է, որ հայկական կողմը դրանց օգտագործման փորձ ունի, նաև դրանց պահպանման համար անհրաժեշտ պահեստամասեր, ինչը Հունաստանի զինված ուժերի ամենամեծ խնդիրն է, հատկապես՝ վերջին տարիներին ուկրաինական պատերազմի բռնկումից և ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող էմբարգոյից հետո։

Ի թիվս այլ բաների, այն փաստը, որ Զինված ուժերում դրանք պահպանելու համար անհրաժեշտ պահեստամասերից շատերը եկել են Հայաստանից, կարևոր դեր է խաղացել սպառազինության համակարգերը Հայաստանին փոխանցելու որոշման մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի