Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg

Լուրեր

22.06.2026 | 19:36
Մայորի մարմինը հուղարկավորել են առանց ձեռքերի և գլխի․ Բաքուն հայ ընտանիքին կվճարի՞ 104 հազար եվրո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 19:31
Team-ի և AzerTelecom-ի գործարքը բուռն քննարկումների կենտրոնում․ արդյո՞ք վտանգ կա Հայաստանի համար 
22.06.2026 | 19:14
Կրթաթոշակ Սերբիայում սովորելու համար․ դիմելու վերջնաժամկետը հունիսի 26-ն է
22.06.2026 | 19:00
ՀԱԿ-ի էլեկտորատը շատ կարգապահ գնաց՝ քվեարկեց Սամվել Կարապետյանի օգտին․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 18:48
Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
22.06.2026 | 18:35
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով նիստ է տեղի ունեցել
22.06.2026 | 18:28
Իսրայելը դիտարկում է Լիբանանի հետ բանակցությունների շրջանակում զորքերի «խորհրդանշական» դուրսբերման մասին հայտարարելու հնարավորությունը. CNN
22.06.2026 | 18:24
Ինչու մահաբեր խողովակը նախկինում չի հեռացվել Փամբակ գետի վրայից. լռում են, թե՛ Վանաձորի համայնքապետարանում, թե՛ Լոռու մարզպետարանում
22.06.2026 | 18:19
Գիտնականները Երևանում քննարկում են ճառագայթային տեխնոլոգիաների կիրառությունները
22.06.2026 | 18:10
Փամբակում հայտնաբերել են 13-ամյա Նարինեի դին // Որն էր Գյումրի-Մոսկվա օդանավի արտակարգ վայրէջքի պատճառը․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 18:02
4-5 հոգի վարի է գնացել այդ խողովակի պատճառով. 6 տարեկան մի տղա էլ է ընկել, խեղդվել. վանաձորցի
22.06.2026 | 17:51
Վենսը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը երկիր
22.06.2026 | 17:40
Զախարովան հայտնել է, թե ինչ միջոցներ կարող է ձեռնարկել ՀԱՊԿ-ը Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու դեպքում
22.06.2026 | 17:31
Գագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
22.06.2026 | 17:28
Համայնքապետից հարցրեք. Լոռու ՓԾ պետը` գետի վրայով անցնող խողովակը ավելի վաղ չհեռացնելու մասին
Բոլորը

Ադրբեջանի SOCAR պետական ​​նավթային ընկերությունը բանակցություններ է վարում Թուրքիայի գազաբաշխիչ ցանցի հետ կապված իր բիզնեսի վաճառքի շուրջ։ Այս մասին Bloomberg-ին հայտնել է SOCAR-ի աղբյուրը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

SOCAR-ի դուստր ձեռնարկություններից մեկը՝ Socar Turkey Dogalgaz Yatirim AS-ը, պատկանում է տեղական գազի բաշխիչ ցանցերի՝ Bursagaz և Kayserigaz օպերատորներին, որոնք գործում են Թուրքիայի Բուրսա և Կայսերի նահանգներում։

Այս ընկերություններն ընդհանուր առմամբ սպասարկում են 1,9 միլիոն բաժանորդի: Անցյալ տարի  նրանք բաժանորդներին վաճառել են 1,7 միլիարդ խորանարդ մետր գազ։ SOCAR-ը այս ընկերությունների բաժնետոմսերը ձեռք է բերել գերմանական EWE AG-ից 2019 թվականին։

Աղբյուրը հայտնել է, որ Socar Turkey Dogalgaz Yatirim AS-ի բաժնետոմսերի վաճառքի շուրջ բանակցությունները սկսվել են վերջերս, սակայն գործարքի մանրամասները չեն նշվում։ Իրավիճակին ծանոթ աղբյուրները ենթադրում  են, որ գնորդ գտնելու դեպքում SOCAR-ին վաճառքը կարող է բերել մի քանի հարյուր միլիոն դոլար։

Պոտենցիալ գնորդների թվում են Aksa Dogal Gaz Dagitim AS-ը, Ahlatci Dogal Gaz AS-ը և Palmet Enerji AS-ը, որոնք ուղղակի բանակցություններ են վարում SOCAR-ի թուրքական դուստր ձեռնարկության հետ։ Աղբյուրները, որոնք ցանկացել են անհայտ մնալ, հայտնել են, որ տեղեկությունը գաղտնի է։ Aksa-ի, Ahlatci-ի և Palmet-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:

Թուրքիայի SOCAR-ի բնական գազի ստորաբաժանման ղեկավար Ֆուադ Իբրահիմովն այս տարվա մարտին dogalgaz.com.tr-ին տված հարցազրույցում պատմել է Թուրքիայում ընկերության գազաբաշխիչ ցանցի բիզնեսի զարգացման ծրագրերի մասին։ Նա նշել էր, որ Socar Turkey Dogalgaz Yatirim AS-ը սպասարկում է 1,9 միլիոն բաժանորդ Բուրսա և Կայսերի նահանգներում, որոնցից 1,2 միլիոնը միայն Bursagaz-ից են, որը Թուրքիայի գազաբաշխիչ ցանցի չորրորդ խոշոր օպերատորն է։

Իբրահիմովի խոսքով՝ Bursagaz-ը շահագործում է մոտ 7600 կիլոմետրանոց ցանց՝ ընդգրկելով Բուրսայի 11 շրջանները։ 2019 թվականից SOCAR-ը մոտ 170 միլիոն դոլարի ներդրում է կատարել Bursagaz և Kayserigaz ընկերություններում  և նախատեսում է ավելացնել ներդրումների ծավալը՝ մինչև տարեվերջ ընդլայնելով այդ ընկերությունների գազաբաշխման ցանցը մինչև 14,700 կիլոմետր։

Հավելենք, որ ադրբեջանական SOCAR-ի ընդհանուր ներդրումները Թուրքիայում կազմում են մոտ 18 մլրդ դոլար։ Ընկերությանը պատկանում է STAR նավթավերամշակման գործարանը, ինչպես նաև երկրի նավթաքիմիական և վերամշակող մի շարք ձեռնարկություններ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի