«Ե՞րբ կազատվեն բանտարկված լրագրողներն ու ակտիվիստները»․արտասահմանցի լրագրողի հարցը՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին

Լուրեր

07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
Բոլորը

Կլիմայական  ակտիվիստները  և քաղաքացիական հասարակության խմբերը մտահոգություն են հայտնում Ադրբեջանի՝ որպես ՄԱԿ-ի կլիմայի շուրջ բանակցությունների հյուրընկալող երկրի դերի վերաբերյալ: Ավտորիտար երկիրը COP29-ից առաջ թիրախավորել է լրագրողներին, ակտիվիստներին և կառավարության քննադատներին և մեղադրվում է կլիմայի գագաթնաժողովը նավթի և գազի նոր գնորդներ ներգրավելու համար։

Democracy Now!-ը մասնակցել է մամուլի ասուլիսին, որը գլխավորել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևը․ նա COP29-ի գլխավոր բանակցողն է, սակայն նա հրաժարվել է պատասխանել ձերբակալությունների վերաբերյալ հարցին։

Լրագրող Էմի Գուդմենը մասնավորապես, հարցրել է․«Բազմաթիվ լրագրողներ և բնապահպան ակտիվիստներ կալանավորվել են այստեղ՝ Ադրբեջանում՝ COP-ին ընդառաջ, այդ թվում՝ հակակոռուպցիոն տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն, որը կոչ է անում ավելի մեծ թափանցիկություն ապահովել նավթի և գազի եկամուտների հարցում, և կլիմայի ակտիվիստներ, ինչպիսին է Անար Մամեդլին, COP-ից շաբաթներ առաջ հիմնադրել է կլիմայական արդարադատության խումբ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք նրանք COP-ից առաջ մյուս ձերբակալվածների հետ ազատ են արձակվելու։ Ինչո՞ւ են նրանք կալանավորվել։ Եվ քանի որ այստեղ COP-ում զբոսաշրջության օրն է, չե՞ք կարծում, որ սա մեծ վտանգ է զբոսաշրջության համար, երբ դուք ունեք նման բռնաճնշումներ որևէ երկրում»։

Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը խուսափել է հարցին պատասխանելուց։

«Չեմ պատրաստվում մեկնաբանել ընթացող դատական ​​գործընթացները։ Մենք այստեղ ենք՝ հանուն մարդկության հավաքական ջանքեր գործադրելու՝ համաձայնեցնելու և ընդունելու կարևոր որոշումներ կլիմայական գործողությունների վերաբերյալ: Եվ ես վստահ եմ, որ սրանով, կողմերի վճռականությամբ մենք կհասնենք դրան։ Ես ավելի քան ուրախ կլինեի պատասխանել կլիմայական պայմաններին և ընթացող բանակցություններին վերաբերող ցանկացած հարցի»,-ասել է Ռաֆիևը։

Լրագրողն արձագանքել է, որ նրանք կլիմայական ակտիվիստներ են, կլիմայական տնտեսագետներ։

Մամուլի ասուլիսից հետո լրագրողը  հանդիպել է  COP-ի նախագահությունը ներկայացնող Ռաֆիևին, երբ նա խոսել է լրագրողների հետ սենյակից դուրս: Այնուհետև Ադրբեջանի ԱԳ փոխնախարարն արագորեն սկսել է քայլել, իսկ լրագրողը՝ հետևել նրան։ Ռաֆիևը կրկին չի պատասխանել հարցի՝ նշելով, թե շտապում է հանդիպման։

Հավելենք, որ ադրբեջանցի իրավապաշտպանների վերջին տվյալներով երկրում 319 քաղբանտարկյալ կա։

Էմմա Չոբանյան