Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև

Լուրեր

03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը բաց նամակ է հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:46
Դավիթ Համբարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 13:43
Զապորոժիեի մարզում մարդասիրական օգնության բաշխման կետին ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի
03.11.2026 | 13:31
Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ
03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատումը, քաղաքական համաձայնություններից բացի, պահանջում է վստահության ամրապնդում, հակամարտության մարդասիրական հետևանքների վերացում, և անհետ կորած անձանց ճակատագրի որոշումն այս գործընթացի անբաժանելի մասն է։ Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ անհետ կորած անձանց հարցերով Բաքվի երկխոսության շրջանակում անցկացվող IV միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում, որի տեքստն ընթերցել է Պետական անվտանգության ծառայության պետ Ալի Նագիևը։

Ալիևի ուղերձում Հայաստանի հասցեին հերթական մեղադրանքներն են եղել։

«Մինչ օրս մեր ազատագրված տարածքներում (նկատի ունի Արցախը – խմբ․) հայտնաբերվել է 32 զանգվածային գերեզման։ Մարդկային մնացորդների վերաբերյալ անցկացված փորձաքննությունը ցույց է տալիս, որ սպանված ադրբեջանցիները ենթարկվել են կտտանքների։ Գերիներին և պատանդներին միջազգային կազմակերպություններից թաքցնելը, նրանց կտտանքների միջոցով սպանելը և հանցագործությունների հետքերը թաքցնելը միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ են։ Այս գործողությունները պետք է ստանան իրավական գնահատական»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Անհետ կորած անձանց որոնման արդյունավետությունն ուղղակիորեն կախված է ճշգրիտ տեղեկատվության ստացումից, հավելել է նա։

«Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական ​​թաղման վայրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, ստեղծի պայմաններ համապատասխան արխիվների բացման և վկաների ցուցմունքների հավաքագրման համար։ Սա, բացի իրավական պարտավորությունից և մարդասիրական պատասխանատվությունից, կլինի խաղաղության նկատմամբ նվիրվածության գործնական արտահայտություն և ներդրում փոխադարձ վստահության ամրապնդման գործում։ Մարդկային ճակատագրերի հետ կապված տեղեկատվությունը չպետք է ենթարկվի քաղաքական պայմանավորման»,- նշել է Ալիևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի