Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

MLS-ի չեմպիոն ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին հրաժեշտի հանդիպումն է անցկացրել Արգենտինայի ազգային հավաքականի կազմում:

Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» ստադիոնում արգենտինացիները լեփ-լեցուն տրիբունաների ներքո ընկերական խաղ են անցկացրել Բենինի հավաքականի հետ ու հաղթել են 3:0 հաշվով: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը դարձել է գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ:

Հանդիպման բոլոր գոլերը գրանցվել են երկրորդ խաղակեսում: Նախ 39-ամյա Մեսին գոլային փոխանցումներ է կատարել Նիկոլաս Օտամենդիին ու Նիկո Պասին, իսկ 71-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով վերջակետ է դրել խաղին:

10-րդ րոպեին հանդիպումը դադարեցվել է հրավառության համար, և ամբողջ ստադիոնը հոտնկայս ծափահարել է Արգենտինայի հավաքականի ավագի պատվին ու վանկարկել է նրա անունը:

Լիոնել Մեսին 2005 թվականից էր խաղում Արգենտինայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 208 հանդիպում, դարձել 126 գոլի ու 70 գոլային փոխանցման հեղինակ։ Ազգային թիմի հետ լեգենդար հարձակվողը դարձել է աշխարհի չեմպիոն (2022), Ամերիկայի կրկնակի գավաթակիր (2021, 2024) ու Ֆինալիսիմայի հաղթող (2022)։

Դավիթ Եղիազարյան