Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել

Լուրեր

03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը բաց նամակ է հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:46
Դավիթ Համբարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 13:43
Զապորոժիեի մարզում մարդասիրական օգնության բաշխման կետին ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի
03.11.2026 | 13:31
Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ
03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
Բոլորը

2025 թվականի փետրվարից պետական հանձնաժողովն ուղիղ կապեր է հաստատել Հայաստանի համապատասխան հանձնաժողովի հետ, հանդիպումներ անցկացրել և տեղեկատվության փոխանակում իրականացրել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) պետ, գեներալ-գնդապետ Ալի Նագիևը՝ Ադրբեջանում անցկացվող IV միջազգային համաժողովում, որը կազմակերպվել է անհետ կորած անձանց հարցերով Բաքվի երկխոսության շրջանակում։

ՊԱԾ-ի պետը հայտարարել է, որ տարբեր աղբյուրների և վկաների ցուցմունքների հիման վրա հայկական կողմին փոխանցվել է Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ գերեվարված և պատանդ վերցված, ինչպես նաև միջազգային կազմակերպություններից թաքցված 834 ադրբեջանցի քաղաքացիների ցուցակը, այդ թվում՝ 104 անձանց վերաբերյալ մանրամասն տեղեկություններ։

«Մենք նաև տեղեկություններ ենք տրամադրել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից պաշտոնապես գրանցված մեր 54 քաղաքացիների վերաբերյալ։ Նրանցից 17-ի մարմինները վերադարձվել են։ 33 անձանց մարմինները, որոնք, ըստ հաղորդումների, մահացել են պահման վայրերում, չեն վերադարձվել, իսկ 4 անձանց ճակատագիրը հայտնի չէ։ Այս ընտանիքները մինչ օրս սպասում են պատասխանի»,- ասել է նա։

Նագիևը նաև նշել է, թե առաջարկել են տրամադրել համապատասխան ԴՆԹ նմուշներ՝ Արցախի  տարածքներում հայտնաբերված և ենթադրաբար հայ զինծառայողներին պատկանող աճյունների նույնականացման նպատակով։

«Փորձաքննությունները համընկնումներ չեն հայտնաբերել 2026 թվականի հունվարին Հայաստանի կողմից ներկայացված, ինչպես հաղորդվում է՝ անհետ կորած 50 հայազգի անձանց ԴՆԹ պրոֆիլների և հայտնաբերված աճյունների միջև։ Մենք պատրաստ ենք համագործակցել՝ երկու կողմերից անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելու նպատակով։ Սակայն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ճշգրիտ և ամբողջական տեղեկատվություն։ Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թաղումների վայրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, ապահովի արխիվների բացման և վկաների ցուցմունքների հավաքագրման համար  պայմաններ ստեղծի։ Սա, բացի իրավական պարտավորություն և հումանիտար պատասխանատվություն լինելուց, կդառնար խաղաղությանն ուղղված հանձնառության գործնական արտահայտություն։ Մարդկային ճակատագրերին վերաբերող տեղեկատվությունը չպետք է քաղաքական պայմանների առարկա դառնա»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի