COP29-ի շրջանակում միջազգային կազմակերպություններն Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար իրավիճակի վերաբերյալ քննարկում են անցկացրել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Բաքվում ընթացող COP29-ի շրջանակում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները քննարկում են կազմակերպել Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար իրավիճակի վերաբերյալ՝ «Կլիմայական արդարությունն անհնար է՝ առանց քաղաքացիական տարածության և բովանդակալից մասնակցության» խորագրով։ Միջոցառումը կազմակերպվել է Human Rights Watch-ի, Amnesty International-ի և մի շարք այլ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։

Քննարկումների ընթացքում հատուկ նշվել է այն փաստը, որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության անկախ ինստիտուտները փաստացի կաթվածահար վիճակում են։ Երկրում գործող հասարակական կազմակերպությունները գրանցման հետ կապված խնդիրներ ունեն, չեն կարողանում ֆինանսավորում ստանալ միջազգային կազմակերպություններից, որոնց գործունեությունը փաստացի արգելված է երկրում։ Այս համատեքստում արտերկրից ցանկացած ֆինանսական օգնություն համարվում է մաքսանենգություն։

Գերմանիայից քննարկմանն առցանց միացել է ընդդիմադիր «Abzas Media»-ի խմբագիր Լեյլա Մուստաֆաևան՝ խոսելով իր գործընկերների և այն մասին, որ լրատվամիջոցի աշխատակիցները ձերբակալվել են մաքսանենգության մեղադրանքով։

Միջոցառման ժամանակ նշվել է նաև Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրը, որոնք թիվն անցնում է 300-ից։ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվել ազատ արձակել քաղբանտարկյալներին, այդ թվում՝ լրագրողներին, պայմաններ ստեղծել անկախ քաղաքացիական հասարակության ինստիտուտների և լրատվամիջոցների ազատ գործունեության համար։

Հանդիպմանը մասնակցած «Բաց Ադրբեջան նախաձեռնության» հիմնադիր Զոհրաբ Իսմայիլը լրատվամիջոցներին ասել է, որ Amnesty International-ի ներկայացուցիչ Մարիա Ստրութերսը լայնածավալ տեղեկություններ է տրամադրել Ադրբեջանում քաղբանտարկյալների ու նրանց վիճակի մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի