Լեհաստանի Զամոշչ քաղաքում հայկական խաչքար է բացվել

Լուրեր

13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
Բոլորը

Սեպտեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում գրանցված Զամոշչ քաղաքի կենտրոնում՝  հայկական նախկին եկեղեցու տարածքում տեղի ունեցավ հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողություն. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Հուշարձան-արձանախումբը, որն իր մեջ ամփոփում է հայկական խաչքար, Զամոշչի խորհրդանիշն ու  հայկական նախկին եկեղեցու պատկերը, պատրաստվել է Երևանում, քանդակագործ վարպետ Վարազդատ Համբարձումյանի կողմից։

Խաչքարը տեղադրվեց Լեհաստանի անկախության վերականգնման և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի հոբելյանական տարում՝ ի նշան հայ և լեհ ժողովուրդների բարեկամության։

Խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին և ելույթներով հանդես եկան Զամոշչի քաղաքապետ Անջեյ Վնուկը, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, լեհ-հայկական հիմնադրամի նախագահ Արսեն Հովսեփյանը, խաչքարագործ վարպետ Վարազդատ Համբարձումյանը։

Իր ելույթում դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեցլ Զամոշչի քաղաքապետին և խաչքարի տեղադրման գործում իրենց մասնակցությունը ցուցաբերած բոլոր անհատներին և գործիչներին, որոնց հետ համատեղ ջանքերով, հնարավոր դարձավ իրականացնել շատերի երազանքը և պատմական այդ հրաշալի քաղաքին վերստին հայկական շունչ հաղորդել։

ՀՀ դեսպան Ղազարյանի և Զամոշչի քաղաքապետ Վնուկի կողմից հուշարձանը պաշտոնապես բացելուց հետո, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու լեհահայոց հոգևոր հովիվ Ներսես աբեղա Հարությունյանը` Լեհաստանի Հայ Կաթողիկե Եկեղեցու հոգևորականներ Յուզեֆ Նաումովիչի և Հայր Հենրի Բուաշչեկի մասնակցությամբ, եկեղեցական հատուկ կարգով օծեց հայկական խաչքարը, որից հետո պաշտոնական պատվիրակությունները և արարողության մասնակցիները ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին խաչքարի առջև։

Խաչքարի բացման արարողությանը մասնակցեցին նաև Զամոշչ քաղաքի և Լյուբելսկե վոևոդության տեղեկան և տարածքային իշխանությունների ներկայացուցիչներ, առաջին լեհ տիեզերագնաց, գեներալ Միրոսլավ Հերմաշևսկին, Լեհաստանի տարբեր քաղաքներից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, Զամոշչի բնակիչներ։

Զամոշչում տեղի ունեցած հայկական օրվա միջոցառումների շրջանակներում՝ Զամոշչի թանգարանում փոխտնօրեն, դոկտոր Պիոտեր Կոնդրաչյուկի կողմից ներկայացվեց ծավալուն զեկույց՝ նվիրված Զամոշչ քաղաքում հայերի պատմական ներկայությանն ու դերակատարությանը։

Միջոցառման ավարտին դեսպան Ղազարյանը Զամոշչի թանգարանի տնօրեն Անջեյ Ուրբանսկուն հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալը, որով նա պարգևատրվել է Լեհաստանում հայ ժողովրդի պատմության և մշակույթի պահպանաման և տարածման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Նույն օրը Զամոշչի կենտրոնական հրապարակում, հայտնի հայկական շենքերի դիմաց ձևավորված բեմից, բացօթյա համերգով հանդես եկավ Հայաստանից հատուկ այդ նպատակով հրավիրված «Միքայել Ոսկանյան և ընկերներ» համույթը։