Թուրքիայի նախագահականը հերքում է Էրդողանի և նրա դաշնակից Բահչելիի միջև տարաձայնությունները քրդական հարցի շուրջ

Լուրեր

07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
Բոլորը

Թուրքիայի նախագահի խորհրդական Մեհմեթ Ուչումը հերքել է երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի և «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիի միջև տարաձայնությունների մասին պնդումները՝ կապված քրդական հարցի վերաբերյալ Բահչելիի վերջին հայտարարությունների հետ, գրում է Bianet-ը։

Ekol TV-ի եթերում Ուչումը պարզաբանել է, որ Բահչելիի առաջարկն այն մասին, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կարող է ելույթ ունենալ խորհրդարանում՝ հայտարարելու խմբավորման լուծարման մասին, հիպոթետիկ է և իրավաբանորեն անհավանական:

«Որպեսզի նման սցենարն իրականանա, պետությունը պետք է իրավական դաշտ ստեղծի»,- ասել է նա՝ հավելելով, որ նման գործողությունը կախված կլինի «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» ձեռքբերումից։

Ուչումը նաև հերքել է լուրերը, թե Բահչելին իր հայտարարություններն արել է առանց Էրդողանի իմացության։

«Բահչելիի և նախագահ Էրդողանի միջև ներդաշնակության և համագործակցության արտասովոր մակարդակ կա։ Լուրերը, որ Բահչելիի մեկնաբանություններն արվել են առանց նախագահի գիտության, անհիմն են և ամբողջովին սադրիչ։ Դա մի պատմություն է, որն ուղղված է պառակտում ստեղծելուն»,- նշել է նա։

Էրդողանի և Բահչելիի միջև տարաձայնությունների մասին լուրերը տարածվել են այն բանից հետո, երբ հոկտեմբերին Բահչելիի հայտարարությունները բանավեճ առաջացրեցին քրդական հարցի վերաբերյալ հնարավոր նոր խաղաղ գործընթացի շուրջ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի