«Ինչու ԼՂ-ում հայեր չկան»․ Freedom House-ը՝ Արցախի հայաթափման երկարաժամկետ ծրագրի առկայության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
Բոլորը

«Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան»․ 300-ից ավելի արցախցիներ վկայություն են տվել նախորդ 4 տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից հարձակումների ենթարկվելու, ահաբեկման, տարրական իրավունքներից և կենսապայմաններից զրկված լինելու և զանգվածային տեղահանությունների մասին։ Այս ամենն արձանագրել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը լայնածավալ փաստահավաք զեկույցում։

Զեկույցի ամփոփագիրը հրապարակվել էր այս տարվա հուլիսին, իսկ ամբողջական զեկույցը հրապարակվել է այսօր՝ անգլերեն լեզվով։ Դրանում մանրամասն ներկայացված են ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձությունները՝ սկսած 2020 թվականի պատերազմից մինչև 2023-ի սեպտեմբեր՝ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումն ու հայաթափումը։

Այս փաստահավաք զեկույցը համատեղ պատրաստել են Freedom House-ը, Մարդու իրավունքների միջազգային գործընկերությունը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Իրավունքների պաշտպանության առանց սահմանների» ՀԿ-ն, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամն ու True Hounds կազմակերպությունը։

Ահաբեկում, մեկուսացում և բռնություն․ արցախցիների իրավունքների այսպիսի խախտումներ են արձանագրել իրավապաշտպան կառույցները փաստահավաք զեկույցում։ Դրանում ամփոփված են 330-ից ավելի մարդկանց վկայությունները, որոնք 2023-ի օգոստոսի դրությամբ բնակվում էին Արցախի 71 տարբեր բնակավայրերում։

Փաստահավաք զեկույցում ուսումնասիրվել են ռուս խաղաղապահ զորակազմի տարածած հաղորդագրությունները․ դրանց մեծ մասի դեպքում արձանագրում է եղել հրադադարի ռեժիմի խախտման մասին։

Զեկույցում ներկայացված են ապացույցներ, որոնք վկայում են՝ ադրբեջանական իշխանություններն իրենց գործողություններն իրականացրել են մեթոդական և համակարգված ձևով՝ նպատակ ունենալով Լեռնային Ղարաբաղը մաքրել էթնիկ հայերից, տարածաշրջանը հայկական պատմական ժառանգությունից ու մշակույթից։

Զեկույցի հեղինակները, ուսումնասիրելով Ադրբեջանի իշխանությունների գործողություններն ու հռետորաբանությունը, նկատել են, որ այն հիմքեր է տալիս եզրակացնելու, որ հայերի բռնի տեղահանումը եղել է միտումնավոր: Փաստերը ցույց են տալիս, որ գոյություն ունի համակարգված երկարաժամկետ ծրագիր, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղը էթնիկ հայ բնակչությունից ազատելուն: Այդ քաղաքականությունն իրականացվել է կանոնավոր գործողությունների միջոցով, որոնք հանդիսանում են մարդու իրավունքների, միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային քրեական իրավունքի կոպիտ խախտումներ։ Ադրբեջանական պետությունն աստիճանաբար և մեթոդաբար ստեղծել է այնպիսի կենսապայմաններ, որոնք նպատակ են ունեցել կա՛մ հայ բնակչության աստիճանական ոչնչացման, կա՛մ էլ անհնարին դարձնելու նրանց մնալն Արցախում, որը հանգեցրել է բռնի տեղահանության:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան