Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
Ավտոմեքենայի հարվածից վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով հոկտեմբերի 2-ին դադարեցվել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գազասպառողների գազամատակարարումը․ հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:
«Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։
Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 16։00»,- ասված է հաղորդագրությունում։

