7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին Արթիկ համայնքում Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորելու է գործող համայնքապետ Անանիկ Ոսկանյանը։ Factor.am-ը ուսումնասիրել է Ոսկանյանի՝ 2026 թվականին ԿԿՀ ներկայացրած 2025-ի հաշվետու տարվա հայտարարագիրը։ 

Արթիկի համայնքապետը միանձնյա տիրապետման երկու անշարժ գույք ունի․ 2022-ին գնված բնակարան Երևանում,  2004-ին գնված հողամաս Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում։

Ոսկանյանը 2017 թվականի թողարկման TOYOTA  մակնիշի ավտոմեքենա է հայտարարագրել, որը գնել է 2023 թվականին։

Արթիկի համայնքապետարանի աշխատակազմից Ոսկանյանը որպես աշխատավարձ 7 մլն 953 հազար դրամ տարեկան եկամուտ է հայտարարագրել։ Սակայն, ըստ հայտարարագրի, իր տարեկան եկամտից չորս անգամ ավելի կանխիկ գումար ունի. 2025-ին որպես կանխիկ գումար Անանիկ Ոսկանյանը հայտարարագրել է 34 մլն դրամ:  Նա նաև 2 մլն դրամ փոխառություն է ստացել։ 

Ոսկանյանի կինը՝ Էլմիրա Փիլոսյանը ևս միանձնյա երկու անշարժ գույքի է տիրապետում․ 2020 թվականին ձեռք բերված բնակարան Երևանում և 2018-ին ձեռք բերած բնակարան Արթիկում։ Նա Պեմզաշենի միջնակարգ դպրոցից 1 մլն 392 հազար դրամ աշխատավարձ է որպես եկամուտ հայտարարագրել։  Կանխիկ գումարը 2025-ի վերջի դրությամբ 4 մլն դրամ է եղել։ 

Անանիկ Ոսկանյանի որդին՝ Ռաֆիկ Ոսկանյանն աշխատում է Արթիկի համայնքապետարանում՝ որպես զինվորական հարցերով առաջատար մասնագետ։ Համայնքապետարանից նա որպես աշխատավարձ հայտարարագրել է 2 մլն 365 հազար դրամ։ Որպես տրանսպորտային միջոց համայնքապետի որդին 2008 թվականի թողարման Ford մակնիշի մեքենա է հայտարագրել։ Ոսկանյանը նաև 4 մլն դրամ կանխիկ գումար է հայտարարագրել։

Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը 2021 թվականի դեկտեմբերի 5-ի Արթիկի ՏԻՄ ընտրություններում ևս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակն էր գլխավորում։ ՔՊ-ն և «Ազատական» կուսակցությունը ընտրություններից հետո համագործակցության հուշագիր են ստորագրել՝ Ոսկանյանին առաջադրելով համայնքի ղեկավարի միասնական թեկնածու։ 2021 թ. դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել նրա երդմնակալությունը՝ որպես Արթիկ խոշորացված համայնքի ղեկավար։ 2026 թվականի օգոստոսին Անանիկ Ոսկանյանն ընտրվել է ՔՊ Արթիկի տարածքային խորհրդի կազմում։

Արթիկում ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է ևս երեք կուսակցություն՝ «Ազատ դեմոկրատներ», «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունները։

Անի Թամրազյան