Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ

Լուրեր

02.10.2026 | 15:10
Ադրբեջանցի զինվորին կալանքի են տանում // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 15:02
Բեռնատարում 14.2 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
02.10.2026 | 14:52
7 ամսում Հայաստանում ծնվել է 17 հազար 96 երեխա․ ծնելիությունը նվազել է 2.4%-ով
02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը կարող է կապ ունենալ Իսրայել մեկնող FlyDubai ինքնաթիռը առևանգելու փորձի հետ։

Լրագրողների հարցին՝ արդյո՞ք իրեն տեղեկացրել են Իրանի և երկրորդ օդաչուի միջև հնարավոր կապերի մասին, Թրամփը պատասխանել է. «Մենք հենց հիմա զբաղվում ենք այդ հարցով։ Ես կասեի՝ պատասխանը, ելնելով նրանից, ինչ լսում եմ, դրական է։ Բայց մենք հենց հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ»։

Հիշեցնենք, որ Դուբայից Թել Ավիվ թռչող օդանավում միջադեպի ժամանակ երկրորդ օդաչուն դանակահարել է օդանավի հրամանատարին և փորձել կործանման տանել ինքնաթիռը, սակայն ուղևորները կարողացել են վնասազերծել նրան։

Հարցին էլ՝ արդյո՞ք երկրորդ օդաչուն կարող էր օդանավում հայտնվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) միջոցով, Թրամփը պատասխանել է. «Հնարավոր է՝ այո»։

Թեհրանի հնարավոր առնչության դեպքում ԱՄՆ-ի կողմից պատասխան գործողության մասին հարցին ի պատասխան էլ Թրամփը հայտարարել է. «Նրանք շատ ուժեղ հարված կստանան, մի՛ անհանգստացեք»։

Հինգշաբթի երեկոյան Թեխաս նահանգի Դենթոն քաղաքում՝ Peterbilt Motors ընկերության գործարանում ելույթ ունենալիս Թրամփը հայտարարել էր, որ Իրանը «պատրաստ է հանձնվել»։ Նա ասել է, որ կարծում է՝ ԱՄՆ-ը պատերազմում կհաղթի «ընտրություններից անմիջապես հետո», թեև նշել է նաև՝ «գուցե ընտրություններից առաջ»։

«Ես ապահովում եմ, որ Իրանի հետ շատ արագ կավարտվի»,- ասել է ԱՄՆ  նախագահը՝ հավելելով, որ էներգակիրների գները «շատ արագ, շատ արագ» կնվազեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի