Ոչ մի տեղ չաշխատող ու չսովորող երիտասարդների համար է նաև. Անդրեասյանը նոր օրենքի նախագիծ առաջարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
07.11.2024 | 11:58«Ոչ մի տեղ չաշխատող և չսովորող երիտասարդների համար է նաև օրենքի նոր նախագիծը»,- Կառավարության նիստում հայտարարեց Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ մանրամասներ ներկայացնելով նախարարության նախաձեռնության վերաբերյալ։
«Օրենքի նոր նախագծի նպատակն է երիտասարդության ոլորտում պետության կողմից իրականացվող քաղաքականության իրավական հիմքի ստեղծումը, երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացների ապահովումը, պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, երիտասարդական կազմակերպությունների, երիտասարդական կենտրոնների միջև ծագող իրավահարաբերությունների կարգավորումը»,- նշեց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։