Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հետ

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կոլումբիայի Կալի քաղաքում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի (COP16) շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հետ՝ աշխատանքային ճաշի ձևաչափով:

Նախագահը բարձր է գնահատել կոլումբիական կողմի մեծածավալ աշխատանքը կարճ ժամանակամիջոցում նման լայնամասշտաբ միջոցառումը պատշաճ կերպով կազմակերպելու գործում:

Հանդիպման ընթացքում նախագահներն անդրադարձել են Հայաստանի և Կոլումբիայի միջև հարաբերությունների և համագործակցության առկա մակարդակի բարձրացման հնարավորություններին և հեռանկարներին և երկուստեք կարևորել են այս ուղղությամբ քայլերի նախաձեռնումն ու խթանումը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է․ «Հայաստանը ջերմ հարաբերություններ և փոխգործակցություն ունի լատինաամերիկյան մի շարք երկրների հետ և կարևորում է համագործակցության շրջանակի հետագա ընդլայնումը տարածաշրջանի երկրների հետ»:

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ հիմնահարցերի շուրջ, շեշտել են արդի գլոբալ մարտահրավերների դեմ միասնական օրակարգով և համատեղված ուժերով պայքարելու կարևորությունը: