Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
Բոլորը

ԱԺ-ում սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած միջադեպից հետո իրավիճակը լարված էր նաև միջանցքում։ Տեսախցիկների տեսագրությունը տարածել էր իշխանական Civic.am-ը և գրել․ «Ինչպե՞ս են «Ուժեղ Հայաստանի» ախրանիկ-օգնականները փորձում ներխուժել ԱԺ նիստերի դահլիճ»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց, որ չունի հարցի պատասխանը՝ թե ինչպես ու ինչու էր դա հայտնվել իշխանական լրատվամիջոցում։

«Հնարավոր է, որ առաջիկայում պարզաբանում տանք էդ հարցի վերաբերյալ։ Եթե դա հուզող հարց է, մենք անպայման պարզաբանում կտանք»,- ասաց Խաչատրյանը։

Հարցին՝ արդյոք նորմա՞լ է համարում, որ ԱԺ տարածքի տեսագրությունը կարող է հայտնվել որևէ լրատվամիջոցում, պատգամավորը պատասխանեց, որ նախ պետք է ուսումնասիրի ԱԺ կանոնադրությունն ու համապատասխան կարգավորումները։

«Պետք է կանոնադրությունը նայեմ, տեսնեմ՝ ինչպիսինն են կարգավորումները։ Եթե քրեական գործի նյութ չէ, եթե որևէ անհատական տվյալներ չի պարունակում, և եթե ինչ-որ մի լրատվամիջոց հարցում է անում և ուզում է այդ տեսանյութը, հնարավոր է իրավիճակ, որ էդ լրատվամիջոցին պետք է տալ տեսանյութը։ Սա ասում եմ ենթադրաբար․ պետք է ուսումնասիրեմ կանոնադրությունը, հասկանանք՝ երբ են տալիս, ինչ պայմաններում են տալիս և որ տեսանյութը կարող են տալ, որը՝ չէ»,- ասաց նա։

Սեպտեմբերի 6-ին իրավիճակը նիստերի դահլիճում լարվել էր, երբ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը անջատել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի խոսափողը՝ նշելով, որ նա օրակարգից չի խոսում։

Դրանից հետո դահլիճում հնչել էին գոռգոռոցներ, պատգամավորների միջև սկսվել էր հրմշտոց ու քաշքշուկ։

Ռուբեն Ռուբինյանը ընդմիջում էր հայտարարել և նիստերի դահլիճ հրավիրել անվտանգության աշխատակիցներին։ 

Միջադեպից հետո Ռուբինյանը հայտարարել էր, որ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների օգնականները փորձել են մուտք գործել ԱԺ նիստերի դահլիճ, և այդ հանգամանքը քննության առարկա կդառնա։

ԱԺ-ից հայտնել են, որ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտք գործել ԱԺ տարածք։ Նրանց նկատմամբ կարգապահական վարույթ է նախաձեռնվել՝ նիստերի դահլիճ ներխուժելու փորձերի, ինչպես նաև ԱԺ տարածքում անկարգություններ հրահրելու դեպքերի առնչությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան