Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Թուրքական «Boğaziçi Savunma Teknolojileri Ve Ticaret Anonim Şirketi» ընկերության մասնաճյուղն Ադրբեջանում հայտարարել է լուծարման մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշվում է, որ պարտատերերը կարող են իրենց պահանջները ներկայացնել երկու ամսվա ընթացքում։

Boğaziçi Savunma Teknolojileri ընկերությունը մասնագիտացած է անօդաչու թռչող սարքերի  հայտնաբերման, հետևման և ոչնչացման (հակադրոնային) համակարգերի, ինչպես նաև ավտոմատ հրդեհաշիջման տեխնոլոգիաների արտադրության մեջ: Ընկերության մասնաճյուղն Ադրբեջանում գործում է 2024 թվականից։

2026 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Բաքվում կայացած «ADEX-2026» 6-րդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսի ընթացքում թուրքական պաշտպանական արդյունաբերության ընկերությունների և Ադրբեջանի միջև կնքվել են 500 միլիոն դոլարի պայմանագրեր։

Ընկերության մասնաճյուղի լուծարման պատճառը պաշտոնապես չի նշվել։ Սակայն վերջին օրերին երկու երկրների միջև փոխադարձ քննադատություններ են հնչում, հատկապես՝ սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներում։

Թուրքիայի որոշ շրջանակներ բացասական են համարում այն ​​փաստը, որ Ադրբեջանի ներկայացուցիչն անցյալ ամիս ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում Իսրայելի վարչապետի ելույթի ժամանակ չի լքել դահլիճը՝ ի տարբերություն մի շարք երկրների։ Միաժամանակ, քննադատական ​​կարծիքներ են հնչում նաև այն մասին, որ ադրբեջանական դպրոցներում գլխաշոր կրելն արգելվել է։

Բացի այդ, սոցցանցերի թուրքական տիրույթում լուրջ քննդատություններ  ու դժգոհություններ են առաջացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերջերս հնչեցրած հայտարարությունները։

«Մենք արտաքին քաղաքականությունը կառուցում ենք և հետագայում էլ պետք է կառուցենք այնպես, որ ոչ ոք չմիջամտի մեր գործերին։ Մեզ պետք չէ ո՛չ որևէ մեկի օգնությունը, ո՛չ էլ որևէ մեկի հովանավորությունը։ Երբ մեզ օգնություն էր անհրաժեշտ, ոչ ոք մեզ չօգնեց։ Երբ մենք մեկ միլիոն փախստական ունեինք, ոչ ոք մեզ օգնության ձեռք չմեկնեց։ Այն ամենը, ինչ մենք ստացանք, մենք ձեռք ենք բերել փողով։ Այդ թվում՝ ամբողջ զենքը մենք գնել ենք փողով, ընդ որում՝ համաշխարհային գներով՝ մինչև վերջին փամփուշտը։Դուք գիտեք, թե որքան է զինվել Ադրբեջանը 2003 թվականից ի վեր․ մենք հիմնել ենք սեփական արտադրություն և արտերկրից սպառազինություն ենք ձեռք բերել։Մեզ ոչ մի անգամ ոչ մի մանաթի կամ ոչ մի դոլարի չափով զեղչ չեն արել։ Ավելին, երբեմն զենքը մեզ վաճառել են համաշխարհային գնից մի քանի անգամ թանկ»,- նշել էր Ալիևը Բաքվում հոկտեմբերի 2-ին կայացած իր ղեկավարած «Նոր Ադրբեջան» կուսակցության VIII համագումարում։

Թուրքիայում հիշեցնում են Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին տրամադրած օգնությունը, իսկ Բաքվում նշում են, թե պատերազմի ժամանակ ցուցաբերած աջակցությունը չափազանցված է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի