«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը՝ Լիպարիտ Թովմասյանը, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ունի բոլոր ապացույցներն ու փաստաթղթերը, որոնք վկայում են, որ իր որդին ողջ է, սակայն պետական կառույցները վեց տարի շարունակ չեն պարզում նրա գտնվելու վայրը։

Թովմասյանի փոխանցմամբ՝ բռնի անհետացածների ցուցակում ընդգրկված է 31 անձ։ Նա ընդգծեց, որ որևէ ԴՆԹ համապատասխանություն չկա, իսկ Քննչական կոմիտեից ստացած փաստաթղթերում առկա են որդու վերաբերյալ տվյալներ։

Նա պատմեց, որ 2020 թվականի պատերազմից հետո՝ նոյեմբերի 23-ին, ակտիվացել է որդու Viber-ը, իսկ դեկտեմբերի 30-ին որդու iPhone հեռախոսից՝ ֆեյսբուքյան Messenger-ով, ընտանիքը ստացել է «Սալամ» գրառմամբ հաղորդագրություն։

Ծնողի խոսքով՝ հոկտեմբերի 5-ին որդու անհետանալուց հետո՝ հոկտեմբերի 6-ին, հեռախոսի գեոլոկացիան ցույց է տվել Հադրութի գյուղերից մեկը, իսկ ավելի ուշ տեղորոշման տվյալները, կոդն ու հասցեն ֆիքսվել են Բաքվում։

Ծնողը դժգոհություն հայտնեց պետական մարմինների անգործությունից՝ նշելով, որ Եվրոպական դատարանից և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանից ունի համապատասխան փաստաթղթեր, սակայն պաշտոնական այրերը միջազգային հանդիպումներում չեն բարձրաձայնում բռնի անհետացածների հարցը։

Նա դիմեց պատգամավորին՝ խնդրելով օգտագործել պատգամավորական լծակներն ու գործիքակազմը՝ անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան