ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանցի և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները բանակցություններ են վարել «Հյուսիսային հոսք» գազատարների նախագծերում ամերիկացի ներդրողի ներգրավման հարցով։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների, գրում է Meduza-ն։

Քննարկումներին մասնակցել են ՌԴ նախագահի՝ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (РФПИ) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։ Երկուսն էլ մասնակցում են նաև ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններին։

Վերջին շաբաթներին Դմիտրիևը և Քուշները հանդիպումներ են ունեցել Մոսկվայում և Նյու Յորքում։ Հայտնի չէ, թե որքան մանրամասն են այդ հանդիպումների ընթացքում նրանք քննարկել «Հյուսիսային հոսքերի» հարցը։ Աղբյուրների խոսքով՝ այդ թեման շարունակում է մնալ օրակարգում։ Գործակալության մեկ այլ զրուցակից կարծում է, որ միջնաժամկետ հեռանկարում կողմերը դժվար թե գործարք կնքեն։

Սպիտակ տունը, իր հերթին, նշել է, որ նման ցանկացած գործարք պետք է համաձայնեցվի ԱՄՆ իշխանությունների հետ, իսկ վերջին շրջանում «Հյուսիսային հոսք»-ի վերաբերյալ որևէ քննարկում չի անցկացվել։

Reuters-ը նշում է, որ Քուշները բիզնես համագործակցությունը համարում է խաղաղության համաձայնագրի առանցքային գործոն։ «Հյուսիսային հոսք» նախագծերում ամերիկյան մասնակցության վերաբերյալ գործարքը ԱՄՆ-ին հնարավորություն կտար պատերազմի ավարտից հետո Եվրոպա էներգակիրների մատակարարումներից շահույթ ստանալ։

Դմիտրիևը հանդես է գալիս Գերմանիային ռուսական գազի վաճառքի վերականգնման օգտին։ Սեպտեմբերին նա հանդիպել էր ԱՄՆ էներգետիկայի և ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչների հետ և քննարկել էներգետիկ ոլորտում ամերիկա-ռուսական հնարավոր նախաձեռնությունները։

Գերմանիան Եվրոպայի ամենամեծ էներգակիր սպառողն է։ Անհասկանալի է, թե որքանով է Վաշինգտոնը հետաքրքրված այդ  երկրին ռուսական գազի մատակարարումը վերսկսելով։ Մինչև Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումը, Գերմանիայի գազի մեծ մասը Ռուսաստանից մատակարարվում էր «Հյուսիսային հոսք 1» և «2» խողովակաշարերով։ Պատերազմի սկսվելուց հետո մատակարարումները դադարեցվել են, և խողովակաշարերը ենթարկվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատժամիջոցների։

Սպասվում է, որ Գերմանիան և այլ եվրոպական երկրները, որոնք պատրաստվում են պաշտպանվել ռուսական հիբրիդային հարձակումներից և հնարավոր ներխուժումից, դեմ կլինեն «Հյուսիսային հոսքի» աշխատանքի  վերսկսմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի