ԱՄՆ-ը Չինաստանին կոչ է արել հասնել ՌԴ-ից հյուսիսկորեացի զինվորների դուրսբերման

Լուրեր

21.02.2026 | 15:17
Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով
21.02.2026 | 14:58
NYMEX․ Ոսկու գինը մեկ ունցիայի համար դարձյալ հատել է 5000 դոլարի սահմանագիծը
21.02.2026 | 14:32
Մանասյանը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է ՄԻՊ-ի դերն ու գործունեության ուղղությունները
21.02.2026 | 14:20
Այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
21.02.2026 | 14:10
Լուկաս Սելարայանը դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:52
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերընտրվել է Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում
21.02.2026 | 13:45
Ֆինն Գերագուսյանը` հաղթական գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:33
Պացիենտ, բուժանձնակազմ, պետություն՝ ապահովագրության համակարգի այս երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի. Ավանեսյան
21.02.2026 | 13:03
Հոկեյի օլիմպիական մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Կանադայի հավաքականները
21.02.2026 | 12:49
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Բուլղարիա
21.02.2026 | 12:34
Գարունդ հայերեն է գալիս․ Մարագոսը Սահյանի բանաստեղծությամբ է շնորհավորել Մայրենի լեզվի միջազգային օրը
21.02.2026 | 12:21
Լեզվի ու մշակույթի միջոցով է մարդը ձևավորվում որպես անհատականություն․ նախարարի ուղերձը
21.02.2026 | 12:13
Պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգներ ու ատրճանակներ են հայտնաբերել
21.02.2026 | 11:55
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջաններում
21.02.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 21-ի դրությամբ
Բոլորը

ԱՄՆ-ը Չինաստանին կոչ է արել հասնել Ռուսաստանի Դաշնությունում տեղակայված հյուսիսկորեական զորքերի՝ մշտական ​​տեղակայման վայրեր վերադարձին։ Վաշինգտոնը Պեկինին հորդորել է ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի ղեկավարության վրա, որի հետ նրանք հարաբերություններ են պահպանում։ Այս մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի անանուն պաշտոնյաներին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Աղբյուրներից մեկն ասել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նաև հանձնարարել է մի շարք այլ երկրների համոզել կապ հաստատել Պեկինի հետ՝ կապված հյուսիսկորեական զորքերը Ռուսաստան ուղարկելու շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ CNN-ի զրուցակիցները, սակայն, խոստովանել են՝ արևմտյան պաշտոնյաները «լավատես չեն, որ Չինաստանը կմիջամտի Հյուսիսային Կորեայի ծրագրերին»։

Նախօրեին Պենտագոնը հայտարարել էր, որ մի քանի հազար հյուսիսկորեացի զինվորներ շարժվել են դեպի Կուրսկի շրջան, և նրանցից ոմանք արդեն այս շրջանում են։

«Մենք  նախկինի պես անհանգստացած ենք, որ Ռուսաստանը մտադիր է օգտագործել այդ զինվորներին Կուրսկում ուկրաինական ուժերի դեմ մարտերում կամ աջակցության համար»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Պատրիկ Ռայդերը:

Պենտագոնը տեղակայված ուժերի թիվը գնահատում է 10 հազար։

Ռուսաստանը և ԿԺԴՀ-ն ավելի վաղ հայտարարել էին, որ ռազմական համագործակցությունն իրականացվում է «համապարփակ ռազմավարական գործընկերության» համաձայնագրի շրջանակում, որը ստորագրվել է ամռանը Փհենյանում և վավերացվել Պետդումայի կողմից աշնանը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ չէր հերքել Հյուսիսային Կորեայից ռազմական անձնակազմի տեղափոխումը՝ ասելով․ «Ինչ և ինչպես մենք կանենք այդ հոդվածի շրջանակում (Ռազմավարական գործընկերության համաձայնագրի), մեր գործն է»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի