Բորելի անունից եվրահանձնակատարն Ադրբեջանի կառավարությունից պահանջել է ազատ արձակել քաղբանտարկյալներին

Լուրեր

21.02.2026 | 20:00
Ինչպես է Հայաստանն առաջին անգամ ստացել UWW-ի մրցաշար անցկացնելու հնարավորություն․ զրույց Վլադիմիր Հովհաննիսյանի հետ
21.02.2026 | 19:40
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Հեզբոլլա» շարժման 8 անդամ
21.02.2026 | 19:00
Թումանյանն էլ ողջ լիներ, ասելու էինք՝ գնա «Շունն ու կատուդ» գրիր, մեզ դասեր մի՛ տուր. Նարինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.02.2026 | 18:08
Հունգարիան արգելափակել է Ուկրաինային ԵՄ-ի կողմից 90 մլրդ եվրո վարկի հատկացումը
21.02.2026 | 17:51
Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում. ՆԳՆ
21.02.2026 | 16:59
Պուտինը ստորագրել է ԱԴԾ-ի պահանջով կապի անջատման մասին օրենքը
21.02.2026 | 16:17
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
21.02.2026 | 15:55
Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել  
21.02.2026 | 15:41
Հայտնի է՝ երբ է Հայաստանում բացվելու «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան
21.02.2026 | 15:17
Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով
21.02.2026 | 14:58
NYMEX․ Ոսկու գինը մեկ ունցիայի համար դարձյալ հատել է 5000 դոլարի սահմանագիծը
21.02.2026 | 14:32
Մանասյանը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է ՄԻՊ-ի դերն ու գործունեության ուղղությունները
21.02.2026 | 14:20
Այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
21.02.2026 | 14:10
Լուկաս Սելարայանը դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:52
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերընտրվել է Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում
Բոլորը

Եվրախորհրդարանում Ադրբեջանի վերաբերյալ տեղի ունեցած քննարկմանը ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անունից ելույթով հանդես եկած աշխատանքի և սոցիալական իրավունքների հարցերի հանձնակատար Նիկոլաս Շմիթը նշել է, որ բանավեճը տեղի է ունենում Բաքվում կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի COP29 համաժողովի մեկնարկից երեք շաբաթից առաջ։ Ըստ նրա՝ համաժողովը հավաքելու է համաշխարհային առաջնորդներին և կլիմայական միջազգային հանրությանը՝ կլիմայի գլոբալ օրակարգում առաջխաղացման համար, բայց դա նաև աշխարհի ուշադրությունը պետք է հրավիրի համաժողովը հյուրընկալող երկրի (Ադրբեջանի) վրա:

«COP29-ը Ադրբեջանի իշխանությունների համար հնարավորություն է՝ ցույց տալու հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին: Սա հնարավորություն է՝ շրջելու վերջին տարիների տագնապալի միտումը, երբ քաղաքացիական հասարակության տարածությունն ավելի ու ավելի է փոքրանում, ուժեղացել են անկախ լրատվամիջոցների և այլախոհության նկատմամբ ճնշումները, ավելացել են կամայական կալանավորումները»,- նշել է Շմիթը։

Նա հավելել է, որ կառույցում ուշադրություն է հրավիրվել մի շարք դեպքերի վրա, այդ թվում՝ Գուբադ Իբադօղլուի, Իլհամիզ Գուլիևի, Բահթիյար Հաջիևի, Ալեսքեր Մամեդլիի ու Անար Մամեդլիի, ինչպես նաև երիտասարդ գիտնական և խաղաղության ակտիվիստ Բահրուզ Սամեդովը, որը ձերբակալվել է Ադրբեջանում ընտանիքին այցելելիս:

«Մեր դիրքորոշումը շատ հստակ է՝ Ադրբեջանի կառավարությունը պետք է ազատ արձակի բոլոր նրանց, որոնք ձերբակալվել են իրենց հիմնարար իրավունքների իրացման համար, այդ թվում՝ լրագրողները, իրավապաշտպանները և քաղաքական ակտիվիստները։ Խոշտանգումները և դաժան վերաբերմունքը բացարձակապես արգելված են միջազգային իրավունքի համաձայն, և չարաշահումների մասին ցանկացած հաղորդում պետք է անհապաղ և անաչառ հետաքննվի: Իշխանությունները պետք է ապահովեն պատշաճ ընթացք, արժանապատիվ վերաբերմունք բոլոր ձերբակալվածների նկատմամբ և պատշաճ առողջապահական խնամքի հասանելիություն՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Մենք կոչ ենք անում կառավարությանը առանց հապաղելու վերացնել դոկտոր Իբադողլուի ճանապարհորդության արգելքը, որպեսզի թույլ տան նրան օգտվել արտերկրում անհրաժեշտ բուժօգնության հնարավորությունից»,- ասել է եվրահանձնակատարը։

Նա նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանի կառավարությունը կվերանայի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 76 անդամների մուտքի արգելքը՝ զուտ կազմակերպությունում նրանց քվեարկության ըհահմար։

Շմիթն ասել է, որ Բաքու կատարած իր երկու վերջին այցերի ժամանակ Կլիմայի հարցերով հանձնակատար Վոփկե Հոքստրան բարձրացրել է մարդու իրավունքների իրավիճակը իշխանությունների հետ հանդիպումներում, զրույցներ ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։

«COP29-ը նաև պատմական հնարավորություն է խաղաղության համար: Ադրբեջանն ու Հայաստանը երբեք այդքան մոտ չեն եղել տասնամյակների հակամարտությունը հաղթահարելուն: Համաժողովը պատմական հնարավորություն կլինի Ադրբեջանի և Հայաստանի համար՝ աշխարհին ցույց տալու իրենց նվիրվածությունը խաղաղությանը և խաղաղության համաձայնագիր ստորագրելու քաղաքական կամք ձեռք բերելու համար: Որպես Եվրամիություն՝ մենք շարունակում ենք մեր լիակատար աջակցությունը նորմալացման գործընթացին և պատրաստ ենք մոբիլիզացնել անհրաժեշտ ռեսուրսները՝ թույլ տալու բոլոր կողմերին քաղել տևական և կայուն խաղաղության օգուտները»,- նշել է եվրահանձնակատարը։

Հավելենք, որ պաշտոնական Բաքուն, արձագանքելով այս հայտարարություններին, դրանք անվանել է «անընդունելի, անհիմն և կողմնակալ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի