Փաշինյանն ու Էրդողանը հանդիպմանը «միմյանց դիրքորոշումները հասկանալու պատրաստակամություն» են ցուցաբերել. Վահան Կոստանյան

Լուրեր

25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
Բոլորը

Հայաստանը գոհ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի «դրական դինամիկայից» և պատրաստ է հարաբերությունների «ամբողջական կարգավորման»։ Այս մասին թուրքական պետական Anadolu գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Այս մեկնաբանությունը հնչում է Նյու Յորքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո։

«Մենք ուրախ ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դրական դինամիկայով, բայց մենք հավատում ենք, որ շատ ավելին կարելի է անել, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, սահմանի բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը»,- ասել է Վահան Կոստանյանը լրատվամիջոցին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում։

Նա Փաշինյանի ու Էրդողանի բանակցությունները բնութագրել է որպես «բավական դրական», որի ընթացքում երկու առաջնորդներն էլ «միմյանց դիրքորոշումները հասկանալու պատրաստակամություն» են ցուցաբերել։ Կոստանյանը մատնանշել է նախկին պայմանավորվածություններն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար, որը ձեռք էր բերվել 2022 թվականի հուլիսին Վիեննայում հարաբերությունների կարգավորման բանակցությունների չորրորդ փուլի ընթացքում:

«Մենք վերահաստատել ենք, որ Հայաստանը պատրաստ է։ Մենք կատարել ենք բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքային և տեխնիկական աշխատանքների նախապատրաստումը և պատրաստ ենք անցնել համաձայնագրի իրականացմանը»,- ասել է ՀՀ ԱԳ փոխնախարարը։

Նա լավատեսություն է հայտնել ապագա համագործակցության վերաբերյալ, մասնավորապես, Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկման հարցում, որը «տնտեսական օգուտներ կբերի ոչ միայն Հայաստանին և Թուրքիային, այլև ավելի լայն տարածաշրջանին»։

«Մենք գիտենք, որ լոգիստիկ շղթաներից շատերը ներկայում արգելափակված են կամ պատշաճ կերպով չեն գործում, և Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ Հայաստանի համար դեպի Եվրոպա, Թուրքիայի համար՝ դեպի Կենտրոնական Ասիա, Չինաստան։ Շատ ավելին կարելի է անել, և դա կարելի է անել ավելի արագ։ Եվ ուղերձը, որ մենք միշտ փորձում ենք փոխանցել մեր տարբեր թուրք գործընկերներին, այն է, որ գործելու ժամանակը հիմա է: Լրացուցիչ ժամանակ բաց թողնելու կարիք չունենք»,- ընդգծել է Կոստանյանը։

Անդրադառնալով Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչմանը՝ Կոստանյանն ասել է, որ Պաղեստինը ճանաչելու որոշումը համահունչ է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը երկու պետությունների սկզբունքով լուծելուն Հայաստանի երկարամյա աջակցությանը։

Պատասխանելով ՄԱԿ-ի բարեփոխումների աճող անհրաժեշտության մասին հարցին՝ նա նշել է, որ «շատ պարզ է», որ բազմակողմ համակարգն ու աշխարհակարգն «այժմ ճիշտ չեն աշխատում»:

«Կա հրատապություն բարեփոխելու բազմակողմ համակարգը համաշխարհային կարգը վերականգնելու համար՝ հիմնված  կանոնների վրա, որոնք կհարգվեն բոլորի կողմից»,- հայտարարել է Վահան Կոստանյանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի