Ադրբեջանը չի թաքցնում, որ ձգտում է ամբողջությամբ ոչնչացնել հայերին․ The National Interest

Լուրեր

24.09.2024 | 23:33
Փաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2024 | 23:30
Ադրբեջանի ՌՕՈՒ-ի Սու-25 ինքնաթիռների արդիականացման նախագծի առաջին փուլն ավարտվել է
24.09.2024 | 23:19
Չեչնիայում ձերբակալված ադրբեջանցիները, որոնց հարկադրում էին ուկրաինական ճակատ ուղարկել, վերադարձվել են Ադրբեջան
24.09.2024 | 23:08
Ադրբեջանի և Իտալիայի ՊՆ ղեկավարները ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
24.09.2024 | 23:03
28 ստարտափ՝ 16 երկրից. Դիլիջանում մեկնարկել է «ՆերՈւժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը
24.09.2024 | 22:57
Հայաստանն ընտրվել է ACE ծրագիրն անցկացնող և հյուընկալող երկիր
24.09.2024 | 22:57
ԱՄՆ-ն աֆրիկյան երկրներին 1 միլիոն չափաբաժին կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութ կնվիրաբերի
24.09.2024 | 22:44
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Սինթետիկ թմրամիջոցների վտանգների հասցեագրման գլոբալ կոալիցիա» խորագրով գագաթնաժողովին
24.09.2024 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.09.2024 | 22:39
Հայաստան է ժամանել Կիպրոսի պաշտպանության նախարարը
24.09.2024 | 22:37
Ինչու է դադարեցվել Միհրան Պողոսյանին պատկանող հյուրանոցի գործունեությունը. Արդարադատության նախարարության պարզաբանումը
24.09.2024 | 22:34
Էրդողանն ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել պաշտպանական ոլորտի պատժամիջոցները
24.09.2024 | 22:20
Ուկրաինայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում իրավիճակը
24.09.2024 | 22:04
Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանում ավելի քան 1000 տեսակի ռազմական արտադրանք է արտադրվում
24.09.2024 | 21:50
Ճապոնիան առաջին անգամ ազդանշանային հրթիռներ է կիրառել սահմանը հատած ռուսական ռազմական ինքնաթիռի դեմ
Բոլորը

Մեկ տարի առաջ ադրբեջանական զինուժը դաժան ռազմական գործողություն սկսեց Լեռնային Ղարաբաղում, որի արդյունքում մի քանի օրվա ընթացքում վտարեց 120 հազար հայերի, որոնք հազարամյակներ շարունակ այդ տարածաշրջանը տուն են անվանել, գրում է The National Interest-ը։

«Բացի մի քանի պաշտոնական հայտարարություններից՝ միջազգային հանրությունը ոչինչ չարեց, որպեսզի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկի։ Այժմ նա եզակի հնարավորություն է ստացել հարթելու իր մեղքը։ Նոյեմբերի 11-ից 22-ը Ադրբեջանում տեղի կունենա կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի համաժողովը (COP29), որը կարևորագույն միջոցառումն է համաշխարհային առաջնորդների մասնակցությամբ կլիմայի փոփոխության խնդիրները լուծելու համար։

Մինչ Ադրբեջանը կօգտագործի համաժողովը՝ փորձելով բարելավել իր իմիջը և իրեն դրսևորել որպես տարածաշրջանում առաջատար, իրավապաշտպան համայնքը հնարավորություն է տեսնում վերջապես լույս սփռելու Ադրբեջանի ծայրահեղ օդիոզ ռեժիմի վրա, որը շարունակում է ագրեսիա ծրագրել Հայաստանի դեմ և շահագործել սեփական ժողովրդին։

COP29-ը կարող է ֆորում դառնալ մասնակից պետությունների համար, որպեսզի ճնշում գործադրվի Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու չարաշահումները, միաժամանակ, կոնկրետ ճանապարհ առաջարկելով իրենց հայրենիքից արմատախիլ արված բազմաթիվ մարդկանց համար: 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը սկսեց 44-օրյա պատերազմը և վերահսկողության տակ վերցրեց Լեռնային Ղարաբաղի մի մասը։ Հողերի գրավումն անողոք էր։ Ադրբեջանական զորքերն ավերել են գյուղեր, խոշտանգել գերիներին, գլխատել հիվանդներին ու ծերերին։ Հրադադար հայտարարվեց, սակայն Ադրբեջանի դաժանությունը չէր դադարում։ Վերջերս մենք հրապարակեցինք 200 էջանոց զեկույց վայրագությունների մասին, ներառյալ՝ ծայրահեղ խոշտանգումները, սպանությունները, անհետացումները, դիակների անդամահատումը և եկեղեցիների ու գերեզմանատների ավերումը: Այս չարաշահումները Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչությանը ոչնչացնելու՝ Ադրբեջանի ավելի լայն արշավի մի մասն էին, քաղաքականություն, որը բացահայտորեն քարոզում է երկրի ղեկավարությունը: Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը հայերին անվանում է «առնետներ», «շներ», որոնք վարակված են «վիրուսով», որից նրանց «բուժել է պետք»։

Նա բազմիցս զգուշացրել է՝ «Եթե [հայերը] չեն ուզում մեռնել, ապա պետք է հեռանան ադրբեջանական հողերից», որը, նրա կարծիքով, ներառում է Լեռնային Ղարաբաղը և նույնիսկ Երևանը։ Ադրբեջանցի պաշտոնյաները կրկնում են նրա ցեղասպանական դիսկուրսը՝ էթնիկ հայերին անվանելով «քաղցկեղ» և «հիվանդություն», նաև հայտարարում են․ «Մեր նպատակն է ամբողջությամբ ոչնչացնել հայերին»։

Լեռնային Ղարաբաղը ներկայում մոլորակի ամենաքիչ ազատություն ունեցող վայրն է, ըստ Freedom House-ի՝ առաջ անցնելով այնպիսի վայրերից, ինչպիսիք են Սիրիան, Հյուսիսային Կորեան և Արևելյան Ուկրաինան: Freedom House-ի զեկույցը հրապարակելուց շաբաթներ անց Ալիևը ելույթ ունեցավ Լեռնային Ղարաբաղի ամայի մայրաքաղաքից, որպեսզի գովաբանի Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի ավերածությունը և պարծենա, որ հայերի «հետք» չի մնացել:

Թեև Ալիևը մերժում է իրավապաշտպան կազմակերպությունների դատապարտումը, նա անհանգստանում է համաշխարհային առաջնորդների շրջանում իր կարգավիճակով, հատկապես՝ Եվրոպայում, որը հանդիսանում է Ադրբեջանի վառելիքի հիմնական գնորդը: Նավթի և գազի արդյունահանումը կազմում է Ադրբեջանի արտահանման եկամուտների 92,5%-ը, ուստի Ալիևի քաղաքական գոյատևումը կախված է նրա հեղինակությունից այնպիսի ֆորումներում, ինչպիսին է COP29-ը:

Շատերը ցնցված էին հայտարարությունից, որ Ադրբեջանի նման կոշտ նավթային պետությունը կհյուրընկալի կլիմայի փոփոխության հարցերով համաժողովը։ Որոշումը կայացվել է էթնիկ զտումներից ընդամենը շաբաթներ անց: Օրինակ, կլիմայական հարցերով ակտիվիստ Գրետա Թունբերգը ցավով նշում է, որ գագաթնաժողովը «հյուրընկալվում է ավտորիտար ռեժիմի կողմից, որը խախտում է մարդու իրավունքներմ ինչպես իր քաղաքացիների, այնպես էլ հայերի դեմ, և որը կախված է արտահանման կեղտոտ վառելիքից»:

Համաժողովը կարող է լինել վերջին հնարավորությունը միջազգային հանրության համար՝ դատապարտելու Ադրբեջանին։ Բոլոր նրանց, ովքեր փախել են, պետք է թույլ տալ վերադառնալ։ Միջազգային հանրությունը մեղքերը հատուցելու հազվագյուտ հնարավորություն ունի։ Ինչպե՞ս կարձագանքի այն»,- ասվում է The National Interest-ի հոդվածում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի