COP29-ը տեղի է ունենում ռեպրեսիվ Ադրբեջանում, որի ավտորիտար կառավարությունը չի հանդուրժում այլախոհությունը․ HRW

Լուրեր

07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
Բոլորը

Կառավարությունները, որոնք մասնակցելու են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ ամենամյա համաժողովին (COP29) պետք է կատարեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց պարտավորությունները։ Այս մասին ասվում է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության հայտարարության մեջ։

Համաժողովը տեղի  է ունենալու 2024 թվականի նոյեմբերի 11-ից 22-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։

Կազմակերպությունը նշում է, որ կառավարությունները, որոնք պատրաստում են իրենց ազգային կլիմայական պլանները՝ արտանետումների նվազեցման թիրախներով 2025 թվականին, պետք է ապահովեն, որ դրանք համապատասխանեն գլոբալ տաքացման սահմանափակմանը մինչև 1,5 աստիճան Ցելսիուսի, քան նախաարդյունաբերական մակարդակն էր։ Հանածո վառելիքի արտադրությունն ավելացնելու ցանկացած ծրագիր չի համապատասխանում այդ նպատակին։

«Երրորդ տարին անընդմեջ COP-ը տեղի է ունենում ռեպրեսիվ երկրում, որը խստորեն սահմանափակում է խոսքի ազատությունը և խաղաղ հավաքները։ Ադրբեջանում COP29-ին մասնակցող կառավարությունները պետք է պատրաստ լինեն հստակ ուղերձ հղել, որ կլիմայական արդար և հավակնոտ գործողությունները պահանջում են անկախ ձայների բովանդակալից մասնակցություն»,- ասել է կազմակերպության ավագ բնապահպան Միրտո Տիլիանակին:

Նշվում է, որ Ադրբեջանն ունի ավտորիտար կառավարություն, որը չի հանդուրժում այլախոհությունը և վերջին ամիսներին ճնշում է անկախ լրագրողներին և քաղաքացիական ակտիվիստներին: Կամայականորեն ձերբակալվածների թվում են հակակոռուպցիոն ակտիվիստ, որը քննադատում է Ադրբեջանի նավթի և գազի սեկտորն ու մարդու իրավունքների պաշտպան, որը համահիմնադիր է նախաձեռնություն, որը պաշտպանում էր Ադրբեջանում քաղաքացիական ազատությունները և բնապահպանական արդարությունը COP29-ից առաջ:

HRW-ն ընդգծում է, որ անկախ ակտիվիստների նկատմամբ Ադրբեջանի կառավարության թշնամանքը մտահոգություն է առաջացնում այն ​​մասով՝ արդյո՞ք քաղաքացիական հասարակության խմբերը կկարողանան բովանդակալից մասնակցել COP29-ին և որքանո՞վ Ադրբեջանում բնապահպանական ակտիվություն տեղի կունենա համաժողովից հետո:

2022 թվականին Ադրբեջանի պետական ​​բյուջեի 52 տոկոսը և արտահանումից ստացված եկամուտների մոտ 90 տոկոսը կազմել են նավթից և գազից ստացված եկամուտները։ COP29-ի նախապատրաստության շրջանակում ապրիլին կայացած բարձր մակարդակի հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր գազի արդյունահանումն ընդլայնելու պլանների մասին՝ հիմնականում ի պատասխան Եվրամիության շուկայի պահանջների:

«Կառավարությունները չպետք է թույլ տան Ադրբեջանին օգտագործել իր դիրքը որպես COP29-ի հյուրընկալող՝ շարունակելու առաջ մղել հանածո վառելիքի ընդլայնումը և խաթարել կլիմայական ճգնաժամին դիմակայելու և մարդու իրավունքները պաշտպանելու ջանքերը»,- հայտարարել է Տիլիանակին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի