Դատարանը հրապարակում է Հրայր Թովմասյանի գործով դատավճիռը. ՈՒՂԻՂ

Լուրեր

20.09.2024 | 19:20
Բևեռի հավաքը և ջահերով երթը դեպի ՌԴ դեսպանատուն. ՈՒՂԻՂ
20.09.2024 | 19:13
Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել ԲԴԽ նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանի դիտարկումների վերաբերյալ
20.09.2024 | 19:00
Բացահայտվեց ահաբեկչության փորձը․ որ ասում էին թեժ աշուն, սա՞ նկատի ունեին․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.09.2024 | 18:50
Քարացած խնձոր՝ Անահիտի դիմանկարով․ պեղումների խումբ ուշ բրոնզի դարի գտածո է հայտնաբերել
20.09.2024 | 18:39
ԵՄ-ն կարող է դադարեցնել Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմը
20.09.2024 | 18:30
«Ամեն ինչից կարող ենք զրկվել»․ բողոքի նոր ալիք՝ ստեղծագործական միություններում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.09.2024 | 18:21
Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից մեկ տարի անց RSF-ը դատապարտում է Բաքվի գրաքննությունը տարածաշրջանում
20.09.2024 | 18:12
Պարզվում է` ՀԷՑ-ն ունի նաև տենդերները շահելու մոնոպոլիա, սա կոռուպցիա է. Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.09.2024 | 18:06
Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին․ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր
20.09.2024 | 18:04
Պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի մոտ 200 մլն դրամ
20.09.2024 | 18:00
Հայաստանն ԱՄՆ-ում ռազմական կցորդ կունենա, Թովմասյանը մեղավոր ճանաչվեց և ազատվեց պատասխանատվությունից․ ԼՈՒՐԵՐ
20.09.2024 | 17:50
Ամենաթանկ մոնոպոլիան ինչի՞ է մերը․ Բագրատյանը՝ Բաղրամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.09.2024 | 17:41
Էս էլի նույն պատմությունն է` խախտում արա՝ փող տուր, էլի խախտում արա, էլի փող տուր. Կոնջորյանը` ՀԷՑ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.09.2024 | 17:34
Պատերազմում Ուկրաինայի «հաղթանակի ծրագիրը» կախված է դաշնակիցների «արագ որոշումներից». Զելենսկի
20.09.2024 | 17:26
Առաջինը դուք պետք է ասեիք` էներգիայի ազատականացված շուկայի ընկերությունը փոխկապակցած է ՀԷՑ-ի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քրեական դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հրապարակում է Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատավճիռը։ Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը մեղադրվում է Արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ՝ երկու դրվագով։

Ըստ Դատախազության՝ Թովմասյանը Արդարադատության նախարարության վերահսկողության ներքո գործող նոտարներին ստիպել է Բաղրամյան 1 հասցեում գտնվող և իրեն պատկանող տարածքները շուկայականից բարձր գնով վարձակալության վերցնել, ինչպես նաև նոտարական գրասենյակի համար շուկայականից բարձր գնով վարձակալության է տվել Սախարովի հրապարակին հարակից տարածքում գտնվող և իրեն պատկանող այլ տարածքներ։

Թովմասյանը քրեական գործի շրջանակներում հերքել է տարածքներն իրեն պատկանելու մասին Դատախազության պնդումները, ինչպես նաև դիտարկել, որ իր դեմ ցուցմունք տված նոտարներից մեկը Ալվարդ Մելքոնյանն է, որի լիազորությունները դադարեցնելու հարցով ինքը նախարար եղած ժամանակ դիմել է դատարան, և դատարանն իր միջնորդությունը բավարարել է։ Ըստ Թովմասյանի՝ Ալվարդ Մելքոնյանը նույն հասցեում գտնվող բնակարանը որպես նոտար վաճառել է մի քանի անձի, ինչպես նաև 10 հարկանի կառուցվող շենքի 17-րդ հարկում բնակարանի առուվաճառքի պայմանագիր է վավերացրել։

Թովմասյանը պնդում է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումն օրինական կարգով չի սկսվել, քանի որ մինչև հետապնդումը սկսվելը Դատախազությունը պարտավոր է եղել դիմել Սահմանադրական դատարան՝ իր անձեռնմխելիությունը հաղթահարելու հարցով, սակայն չի դիմել, ավելին, քրեական գործում անգամ չի դրվել այն տեղեկությունը, որ ինքը քրեական հետապնդման հարուցման պահին Սահմանադրական դատարաի նախագահն է եղել։

Քրեական գործի ավարտական փուլում Թովմասյանին և պաշտպաններին հասանելի է դարձել նաև գործի համար էական նշանակություն ունեցող մեկ դատական ակտ, որն, ըստ նրանց պնդման, Դատախազությունը թաքցրել է։ Թովմասյանի բնակարանում 2020 թվականի դեկտեմբերի 26-ին իրականացված խուզարկությունից առաջ իրավապահները ևս մեկ անգամ դիմել են դատարան՝ խուզարկություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը, Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել մերժման որոշումը և դիրքորոշում հայտնել, որ Թովմասյանի նկատմամբ թեև փաստացի քրեական հետապնդում հարուցված չէ, բայց բովանդակային առումով՝ տեղի ունեցող գործընթացներով նրա նկատմամբ քերական հետապնդում է իրականացվում, ուստի անհրաժեշտ է դիմել Սահմանադրական դատարան նրա անձեռնմխելիությունը հաղթահարելու համար։

Նշենք, որ քրեական գործը դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում է գտնվում շուրջ 4․5 տարի։ Այս ամբողջ ընթացքում նիստերը նշանակվում էին յուրաքանչյուր հինգշաբթի, սակայն սկսած օգոստոսի վերջից՝ դատավորը գրեթե ամենօրյա ռեժիմով, բոլոր աշխատանքային ժամերին, հետաձգելով այլ դատական նիստերը գործը քննել է՝ օր առաջ այն ավարտելու ակնհայտ մտադրությամբ։

Արաքս Մամուլյան