FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները

Լուրեր

05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հնդիկ օդաչու Սմիթ Մաչխարը, որը սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ թռչող FlyDubai ինքնաթիռում երկրորդ օդաչուի հարձակումից հետո ծանր վիրավորումներ էր ստացել, հոկտեմբերի 2-ին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ զրույցում առաջին անգամ պատմել է տեղի ունեցածի մանրամասները, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է իրեն հաջողվել բացել օդաչուների խցիկի դուռը, ինչը, հավանաբար, օգնել է կանխել աղետը, գրում է Current time-ը։

«Քո խիզախությունն ու ինքնատիրապետումը բազմաթիվ կյանքեր են փրկել։ Երկիրը կարող է հպարտությամբ ասել՝ հնդիկները ոչ թե կյանքեր խլողներ են, այլ նրանք, ովքեր պատրաստ են վտանգել իրենց կյանքը՝ ուրիշներին փրկելու համար»,- օդաչուին ասել է Մոդին։

Օդաչուն պատմել է, որ հարձակումը հանկարծակի է եղել, ինքը «բազմաթիվ վնասվածքներ» է ստացել և «պայքարել իր կյանքի համար», միևնույն ժամանակ, հասկացել է, որ իր գործողություններից կախված են ինքնաթիռում գտնվող բոլոր մարդկանց կյանքերը, ուստի կարողացել է իրեն ստիպել գործել։ Նրա խոսքով՝ երբ պառկած էր հատակին, «զգում էր, որ ինքնաթիռը վայրէջք է կատարում»։

«Եվ այդ պահին ես հասկացա՝ ևս մեկ վերջին ջանք, Սմիթ։ Պարզապես արա՛ դա։ Դուռը շատ մոտ է։ Եվ նույնիսկ այդ պահին նա շարունակում էր ծեծել ինձ»,- ասել է նա։

Խցիկ են ներխուժել ուղևորները, որոնց հաջողվել է վնասազերծել հարձակվողին և ուղղել ինքնաթիռի ընթացքը, որից հետո ինքնաթիռը վայրէջք է կատարել այնտեղ գտնվող պահեստային անձնակազմի օգնությամբ։ Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուք քաղաքում։ Բոլոր 174 ուղևորները և անձնակազմի ութ անդամները ողջ են մնացել։

Օդանավի հրամանատարը ծանր վնասվածքներ է ստացել և մեծ քանակությամբ արյուն կորցրել։ Նրան ինքնաթիռում առաջին բուժօգնություն է ցուցաբերել ատամնաբույժ Շոթա Մուսաևը։ Հետագայում օդաչուին բուժման նպատակով տեղափոխել են ԱՄԷ, և այժմ նա բուժում է ստանում Աբու Դաբիի հիվանդանոցում։

Հնդկաստանում և Իսրայելում նրան հերոս են անվանում, ինչպես նաև այն իսրայելցի ուղևորներին, որոնց հաջողվել է վնասազերծել հարձակվողին։

Երկրորդ օդաչուի ինքնության և նրա գործողությունների դրդապատճառների վերաբերյալ մանրամասները դեռևս հայտնի չեն։ Նշվում է, որ նա Օմանի քաղաքացի է, ձերբակալվել է Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից։

Իսրայելը տեղի ունեցածը դիտարկում է որպես ահաբեկչության փորձ։ Ենթադրաբար, երկրորդ օդաչուն, ստանձնելով ինքնաթիռի կառավարումը, ցանկացել է այն կործանման տանել՝ ուղևորների հետ միասին զոհվելու նպատակով, որոնց մեծ մասը Իսրայելի քաղաքացիներ էին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդել է, որ հարձակվողը գտնվել է արմատական իսլամի գաղափարների ազդեցության տակ։ Սակայն պաշտոնապես քննությունը դա չի հաստատել, ինչպես նաև չի հաստատել հարձակվողի՝ Իրանի հետ հնարավոր կապերը։ Իրանի՝ հարձակման հետևում կանգնած լինելու հնարավորության մասին հայտարարություններ են արել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Իսրայելի պաշտոնյաները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի