Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
02.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սամարայի մարզը․ թիրախավորվել է Եվրոպայի ամենամեծ նավթապահեստային պարկը
02.11.2026 | 12:26
Հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, եթե դեմ լինեն Սահմանադրության նախագծին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:18
Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը
02.11.2026 | 12:10
Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և խաղաղության կապի մասին // Ջերմաստիճանը կնվազի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 12:03
Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:00
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
02.11.2026 | 11:51
Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի սահմանն ապօրինի հատած և ՀՀ քաղաքացու ուղղությամբ կրակած ադրբեջանցին երկու ամսով կալանավորվեց։ Ադրբեջանի զինծառայող Նասիմի Մուսաևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, ռազմական նշանակության արտադրանքի, հրազենի, այլ սարքերի մաքսանենգության, հրազենի, ռազմամթերքի, այլ նյութերի ապօրինի շրջանառության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածներով։

Մուսաևը երեկ է հայտնաբերվել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից։ Նա ցուցմունք չի տվել, չի հայտնել, թե ինչ հանգամանքներում է Հայաստանի տարածք անցել։

Մուսաևը, ըստ ադրբեջանական աղբյուրների, սեպտեմբերի 26-ին անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը: Ըստ Հայաստանի ԱԱԾ-ի՝ Ադրբեջանն այդ մասին հայկական կողմին հայտնել է սեպտեմբերի 29-ին։ Հայկական գերատեսչությունը, մինչդեռ, տեղեկությունը հանրայնացրեց հոկտեմբերի 1-ին, երբ լուրեր տարածվեցին Հայաստանի տարածք ադրբեջանցու ներթափանցման մասին։

Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը հայտնվել է Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում։ Ըստ տարածված տեղեկությունների՝ գիշերել է գյուղի տներից մեկում՝ օգտվելով տանտերերի բացակայությունից։ Հոկտեմբերի 1-ին էլ կրակել է գյուղի բնակչուհու վրա։ Վիրավորում ստացած կինը երեք անչափահաս երեխաների մայր է։ 12 և 15 տարեկան նրա երեխաները նույնպես բուժօգնության են դիմել․ 12-ամյա երեխայի մոտ արձանագրվել է փափուկ հյուսվածքների սալջարդ, 15-ամյա երեխայի մոտ՝ աջ դաստակի կոտրվածք։

Ըստ պաշտոնական տեղեկության՝ ադրբեջանցի զինծառայողը սեպտեմբերի 29-ին լքել է ադրբեջանական զորամասը և հայտնվել Հայաստանի տարածքում։ ԱԱԾ-ն այդ մասին տեղեկացրեց միայն երեկ։ Շաքի գյուղում մտահոգված են այս հանգամանքով։ Նշում են՝ այդ դեպքում ինչո՞ւ հատուկ ծառայությունը չի զգուշացրել բնակիչներին, որ զգոն լինեն։

Factor TV-ն այցելել է Շաքիի, զրուցել ականատեսների հետ, որոնք արձանագրել են, թե ինչպես են չեզոքացրել ադրբեջանցի զինծառայողին։

«Համար մեկ տագնապ են տվել, ով որտեղից հասցրել, եկել է»,- պատմում է Շաքիում բնակվող Շահեն Սահակյանը։ Նա զարմանում է՝ ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողն Իշխանասարից աննկատ իրենց գյուղ մտել։

«Անչափահաս երեք երեխա ունեմ, մեզ չեն տեղեկացրել, որ սահմանից մարդ է փախել։ Պտի ասեին, որ դռները փակ պահենք»,- ասում է նա։

Բնակիչներից մեկը պնդում է, որ ռազմական ոստիկանությունն ավելի վաղ իրեն տեղյակ է պահել ապօրինի սահմանահատման մասին։

«Ինձ ասացին, որ զգուշ եղի, փախած թուրքեր կան, ռազմական ոստիկանությունն ասաց, դա չորս օր առաջ էր։ Ասացին՝ ադրբեջանցիներ են փախել, բայց պարզվեց՝ մեկ հոգի է»,- նշում է Շաքիի բնակիչներից մեկը։

Factor TV-ն բնակչի ներկայացրած պնդումների առնչությամբ պարզաբանում ստանալու նպատակով դիմել է ԱԱԾ։ Կառույցից խոստացան պատասխանել, որը ստանալուն պես կհրապարակենք։

Ադրբեջանցի զինծառայողը տեղի բնակչուհու ոտքին կրակելուց հետո փորձել է պատսպարվել գյուղացիներից մեկի անասնագոմում։ Տարածքի մի հատված այս պահին էլ սահմանազատված է ոստիկանական ժապավենով։

«Տունը նստած եմ եղել, պատի տակով եկել, մտել է գոմ, ոստիկանները եկան, տարան»,- ասաց Արմիկ տատը, որը Factor TV-ին ցույց է տալիս այն հատվածը, որտեղ գտել են ադրբեջանցուն։

«Արյան հետքն այստեղ էր, ինքն էս կողմից եկել, թռել, մտել է այստեղ։ Այդ աղջկան խփել, եկել է ստեղ, արդեն վախ կա մոտս, ամեն դեպքում՝ ադրբեջանցի է»,- պատմում է նա։

Իսկ ինչպե՞ս է հաջողվել վնասազերծել սահմանն ապօրինի հատած Նասիմի Մուսաևին։

«Ստեղից մտել է, էս կողմից դուրս է եկել, դարպասը բացել է, գնացել Արմիկենց գոմի կողմը»,- ասաց Շաքիի բնակիչը։

Բնակիչները վստահեցնում են՝ այս պահին գյուղում խուճապ չկա․ մարդիկ շարունակում են իրենց կյանքով ապրել և զբաղվել առօրյա գործերով։

Մինչ այդ, հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչները Հայաստանի իշխանություններից պահանջում են ազատ չարձակել ադրբեջանցի զինծառայողին և քննարկել Բաքվում պահվող գերիների հետ նրան փոխանակելու հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան