Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի խաղադաշտում 0:2 հաշվով պարտվեց Կիպրոսի հավաքականին:

Նիկոսիայի GSP մարզադաշտում կայացած խաղում Կիպրոսի հավաքականը երկու գոլերն էլ խփեց առաջին խաղակեսում։ Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացեց Կիպրոսի հավաքականի պաշտպան Լեոնիդաս Կոնոմիսը՝ անկյունայինի խաղարկման արդյունքում օգտվելով դարպասապահ Արսեն Բեգլարյանի կոպիտ սխալից (տեսանյութ):

12 րոպե անց դաշտի տերերն օգտվեցին Հայաստանի հավաքականի ևս մեկ սխալից և հակագրոհի արդյունքում խփեցին երկրորդ գոլը: Աչքի ընկավ հարձակվող Անդրոնիկոս Կակուլիսը (տեսանյութ)

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում դաշտի տերերը մնացին 10 խաղացողով, սակայն Հայաստանի հավաքականին չհաջողվեց օգտվել թվային առավելությունից։ 51-րդ րոպեին կոպիտ խաղի համար կարմիր քարտ ստացավ Կոստաս Պիլեասը (տեսանյութ):

C Լիգայի երկրորդ խմբի մյուս խաղում Չեռնոգորիայի հավաքականը 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Լատվիայի թիմի նկատմամբ։

Երրորդ տուրից հետո Չեռնոգորիան 9 միավորով խմբի առաջատարն է, Կիպրոսն ունի 4 միավոր, Հայաստանը` 3, իսկ Լատվիան` 1:

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 5-ին՝ հյուրընկալվելով խմբի առաջատար Չեռնոգորիայի հավաքականին։ Ազգերի լիգայի մեկնարկային երկու տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Լատվիային (2:0) ու պարտվել Չեռնոգորիային (2:3):

Ազգերի լիգա, C լիգա, երրորդ տուր

Երկրորդ խումբ

Կիպրոս – Հայաստան՝ 2:0

Լեոնիդաս Կոնոմիս, 19, Անդրոնիկոս Կակուլիս, 31

Հեռացում` Կոստաս Պիլեաս, 52 (Կիպրոս)

Դավիթ Եղիազարյան