«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը

Լուրեր

06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
Բոլորը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ տեսակցել է Շաքի գյուղ ներթափանցած ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը։

«Տեսակցեցի Անիին: Առողջական վիճակը կայուն է, ինքը` ամուր:

Վնասվածքների հետ կապված բուժօգնությունը էտապային ընթացքի մեջ է:

Անին իմ, մեր պրոֆեսիոնալ և հոգատար բուժանձնակազմի ուշադրության կենտրոնում է»,-նշել է նա:

Հիշեցնենք՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած և ՀՀ քաղաքացու ուղղությամբ կրակած ադրբեջանցին երկու ամսով կալանավորվել է։ Նասիմի Մուսաևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, ռազմական նշանակության արտադրանքի, հրազենի, այլ սարքերի մաքսանենգության, հրազենի, ռազմամթերքի, այլ նյութերի ապօրինի շրջանառության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածներով։

Մուսաևը երեկ է հայտնաբերվել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից։ Նա ցուցմունք չի տվել, չի հայտնել, թե ինչ հանգամանքներում է Հայաստանի տարածք անցել։

Մուսաևը, ըստ ադրբեջանական աղբյուրների, սեպտեմբերի 26-ին անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը: Ըստ Հայաստանի ԱԱԾ-ի՝ Ադրբեջանն այդ մասին հայկական կողմին հայտնել է սեպտեմբերի 29-ին։ Հայկական գերատեսչությունը, մինչդեռ, տեղեկությունը հանրայնացրեց հոկտեմբերի 1-ին, երբ լուրեր տարածվեցին Հայաստանի տարածք ադրբեջանցու ներթափանցման մասին։

Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը հայտնվել է Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում։ Ըստ տարածված տեղեկությունների՝ գիշերել է գյուղի տներից մեկում՝ օգտվելով տանտերերի բացակայությունից։ Հոկտեմբերի 1-ին էլ կրակել է գյուղի բնակչուհու վրա։ Վիրավորում ստացած կինը երեք անչափահաս երեխաների մայր է։ 12 և 15 տարեկան նրա երեխաները նույնպես բուժօգնության են դիմել․ 12-ամյա երեխայի մոտ արձանագրվել է փափուկ հյուսվածքների սալջարդ, 15-ամյա երեխայի մոտ՝ աջ դաստակի կոտրվածք։

Ըստ պաշտոնական տեղեկության՝ ադրբեջանցի զինծառայողը սեպտեմբերի 29-ին լքել է ադրբեջանական զորամասը և հայտնվել Հայաստանի տարածքում։ ԱԱԾ-ն այդ մասին տեղեկացրեց միայն երեկ։ Շաքի գյուղում մտահոգված են այս հանգամանքով։