Նեղոսի տենդի դեպքերի զգալի իջեցում կա. Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանում Արևմտյան նեղոսի տենդի համաճարակային իրավիճակը հանդարտեցման ուղղությամբ է գնում, այս մասին կառավարությանն նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Վերջին 1 շաբաթվա ընթացքում արդեն իսկ նկատում ենք զգալի իջեցում թե՛ թեստավորման հետ կապված վիճակագրական տվյալների և թե՛ թեստի դրական արդյունքների, ինչը նաև մեր կողմից ներկայացվել է, որ սեպտեմբերի վերջ, հոկտեմբերին մենք կտեսնենք նվազում: Ընդհանուր աշխատանքները շարունակվում են, և մեր կողմից մարզային այցելությունները ևս կշարունակվեն»,- մանրամասնեց նախարարը:
Ավանեսյանը նաև հայտնեց, որ կարմրուկի տեղական բոլոր բռնկումները մարել են, կան միայն ձեռքբերովի դեպքեր։
Մանրամասները՝ տեսանյութում։