Իրկուտսկում ժանտախտի կասկածով մահը կապվում է լաբորատորիայում սրվակի կոտրվելու հետ․ ՀՎԿԱԿ

Լուրեր

05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
Բոլորը

ՌԴ Իրկուտսկի շրջանում Ռոսպոտրեբնադզորի հակաժամտախտային ծառայության աշխատակցի մոտ արձանագրվել է մահ՝ ժանտախտի թոքային ձևի կասկածով։ ՀՎԿԱԿ-ի հաղորդմամբ՝ նրա հետ շփված մոտ 200 մարդ մեկուսացվել և հոսպիտալացվել է։ Մահվան վերջնական պատճառը դեռ պաշտոնապես հաստատված չէ։

ՀՎԿԱԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Սույն թվականի հոկտեմբերի 2-ին ՌԴ Իրկուտսկի շրջանի բնակչուհու (ՌԴ Ռոսպոտրեբնադզորի հակաժամտախտային ծառայության աշխատակցի) մոտ արձանագրվել է մահ՝ ժանտախտ՝ թոքային ձևի կասկած ախտորոշմամբ։ Իրկուտսկի շրջանում մեկուսացվել և հոսպիտալիզացվել է մոտ 200 մարդ, որոնք շփվել են նշած անձի հետ։

Նախնական վարկածով վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով՝ ժանտախտի հարուցչով սրվակի կոտրվելու արդյունքում։ Մահվան վերջնական պատճառը դեռ պաշտոնապես հաստատված չէ։ Լաբորատոր հետազոտությունները ըթացքում են։

Ժանտախտը բնական օջախային, ծանր ընթացքով, զոոնոզ վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչն է Yersinia pestis մանրէն:

Վարակի հիմնական բնական պահոց են հանդիսանում կրծողները և այլ մանր կաթնասունները, իսկ հիմնական փոխանցողները՝ վարակված լվերը։

Փոխանցման ուղիները

Տրանսմիսիվ (փոխանցողներով պայմանավորված). վարակված լվերի խայթոցի միջոցով:
Կոնտակտային (շփման). վարակված կենդանիների (օրինակ՝ կրծողների կամ ճագարների) մորթի, մսեղիքի մշակման կամ վարակված կենդանիների կենսահեղուկների հետ անմիջական շփման ժամանակ:
Օդակաթիլային. հիվանդի հետ ուղղակի շփման արդյունքում (հարուցչով վարակված աէրոզոլ ներշնչելիս):
Ալիմենտար (սննդային). ոչ բավարար ջերմային մշակման ենթարկված հարուցչով վարակված կենդանական ծագման սննդամթերք օգտագործելիս:

Հիվանդության հիմնական ձևերը

Մաշկային. Հարուցչի ներթափանցման հատվածում առաջանում է մաշկի և հարակից հյուսվածքների ախտահարում։ Հաճախ վերածվում է բուբոնային ձևի։

Բուբոնային. առավել տարածված ձևն է: Ախտահարվում են ավշային հանգույցները, որոնք բորբոքվում, մեծանում են՝ վերածվելով ցավոտ գոյացությունների (բուբոնների):

Ակնային. հազվադեպ հանդիպող հիվանդության ձև, որը զարգանում է աչքի ուղղակի կամ անուղղակի ախատահարման հետևանքով։

Թոքային. ամենավտանգավոր և խիստ վարակիչ ձևն է: Ախտահարվում են թոքերը և զարգանում է ծանր թոքաբորբ: Բուժման բացակայության կամ ոչ ժամանակին իրականացված բուժման դեպքում մահաբերությունը հասնում է 100%.

Սեպտիկ. հարուցիչը տարածվում է արյան մեջ՝ առաջացնելով ամբողջ օրգանիզմի ախտահարում (սեպսիս)։

Մենինգեալ. Առավել ծանր ընթացքով հիվանդույթան ձև, որը զարգանում է որպես սեպտիկ կամ թոքային ձևերի բարդություն, որի ժամանակ ախտահարվում են գլխուղեղի թաղանթները։

Բուժումը

Չնայած հիվանդության վտանգավորությանը, ժամանակին բուժումը (հակաբիոտիկներով) արդյունավետ է։»։