Այսօր մենք հեռուստատեսություն, ըստ էության, չունենք. ապաքաղաքական զրույց Արմեն Ամիրյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է հեռուստահաղորդավար, պրոդյուսեր Արմեն Ամիրյանը: Նա ունի իր բացատրությունը, թե ինչու հեռուստատեսությունում գնալով պակասում է լուրջ մշակութային բովանդակությունը: Ըստ հաղորդման հյուրի՝ հեռուստաընկերությունները ցանկանում են մրցակցության մեջ մտնել կայքերի հետ՝ հաղորդելով նույն տեսակի բովանդակություն, և քանի որ զուտ համացանցային արտադրության ինքնարժեքը զգալիորեն ավելի ցածր է, կայքերի արտադրանքը կոմերցիոն առումով հաղթում է:

Աղետի կամ վթարի տեսագրությունը, լուսանկարը սոցցանցում հայտնվում է ավելի շուտ, քան «դասական» հեռուստաեթերում: Այդպիսով, հեռուստատեսությունը պարտվում է նաև զուտ մշակութային դաշտում, քանի որ ստիպված է «պահանջարկ բավարարել»: Արդյունքում շատերի տներում հեռուստացույցը հանդես է գալիս զուտ որպես համացանցային բովանդակությունը ներկայացնող էկրան:

Արմեն Ամիրյանը բարձր է գնահատում 1970-80-ականների հայաստանյան հեռուստատեսությունը և ռադիոն, որտեղ ուժեղ էր մշակութային, ուսումնական, կրթական բաղադրիչը։ Հեռուստառադիոպետկոմի համակարգում կային, մասնավորապես, բազմաթիվ երաժշտական կոլեկտիվներ, որոնց մեծ մասը կատարում էր ազգային երաժշտություն: Այդպիսի քարոզչությունը, հաղորդման հյուրի կարծիքով, շատ բան է արել 1988-ի հասարակությունը նախապատրաստելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան