102 հազար դոլար՝ բնական, 64 հազար դոլար՝ առանց փայտե պոչի ցախավելների համար․ Երևանը 130 հազար նոր ցախավել կունենա

Լուրեր

05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
05.08.2026 | 17:43
Ալիևի օգնականը դրական է գնահատել «Իրական Հայաստանի» հայեցակարգը
05.08.2026 | 17:35
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին․ քննարկվել է TRIPP նախագիծը
Բոլորը

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը «Լուիզա Բեդախյան Ստեփանի» անհատ ձեռնարկատիրոջ հետ շուրջ 40 միլիոն դրամի պայմանագիր է կնքել՝ գնելով 100 հազար հատ բնական ցախավել։ Ցախավելներից յուրաքանչյուրը ձեռք է բերվել 400 դրամով։

Մեկ այլ պայմանագրով էլ համայնքային հիմնարկը «Սոֆյա Մանուկյան Բաբկենի» ԱՁ-ից շուրջ 25 մլն դրամով (մոտ 64 հազար դոլար) ձեռք է բերել 30 հազար հատ կեչու ցախավել «Գոստ» առանց փայտե պոչի: Ցախավելներից յուրաքանչյուրը ձեռք է բերվել 830 դրամով։ Factor.am-ը բազմամիլիոնանոց այս պայմանագրերին ծանոթացել է Armeps.am հարթակից:

Վերջերս էլ Factor.am-ը գրել էր, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան՝ պահանջելով անհատ ձեռնարկատեր Արթուր Անանյանին պարտավորեցնել վերադարձնել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ի պահ հանձնված 60.000 հատ ցախավելները: Արթուր Անանյանը Factor.am-ի հետ զրույցում պնդել էր, որ ցախավելները վերադարձրել է հիմնարկ։

 

Վերջերս էլ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը Factor TV-ի տաղավարում ասել էր, որ եթե ցախավելներ չգնեն, քաղաքը սանիտարական ճգնաժամի առաջ կկանգնի։

Արփի Հակոբյան