Կորել է 60 հազար հատ ցախավել․ Երևանի աղբահանության հիմնարկը դատական հայց է ներկայացրել

Լուրեր

04.06.2026 | 20:17
Փաստաբանն ահազանգում է՝ Արթուր Օսիպյանի կյանքի համար լուրջ վտանգ է առկա
04.06.2026 | 20:07
ՊՆ-ն պարզաբանում է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ներկայության նպատակը
04.06.2026 | 20:00
Ընտրատեղամասը՝ բանտում. ինչպես է կազմակերպվում կալանավորների և դատապարտյալների քվերակությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 19:52
ՀԱԿ-ը դատապարտել է Մասիսում և Արթիկում ընդդիմադիրների նկատմամբ բռնության դեպքերը
04.06.2026 | 19:41
Մեր երկիրը կարիք ունի արդարության ու ճշմարտության` իմ մասով դա անելու եմ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 19:31
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքն Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 19:26
Հայաստանը՝ Եվրոպական կրթական հիմնադրամի «Նոր ուսուցում 2026» միջազգային մրցույթի եզրափակչում
04.06.2026 | 19:11
Գալուզին․ Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվին և Երևանին՝ խաղաղության պայմանագրի կնքման համար
04.06.2026 | 19:00
Հետընտրական լուրջ բռնությունների հող են ստեղծում․ ռուսական հատուկ ծառայությունները դա արել են տարբեր երկրներում․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 18:58
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ազատ է արձակվում ԱԱԾ մեկուսարանից. ՈւՂԻՂ
04.06.2026 | 18:43
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
04.06.2026 | 18:28
UFC-ի չեմպիոնին արգելել են ներկա գտնվել Սպիտակ տան մրցաշարին Թրամփի և Նեթանյահուի մասին հայտարարություններից հետո
04.06.2026 | 18:19
Հայկական պրոդուկտը ԵՄ-ում պոտենցիալ ունի․ արտադրող․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.06.2026 | 18:10
50 մլն եվրո ԵՄ-ից՝ ռուսական սահմանափակումների ֆոնին // Ադրբեջանից դիզվառելիք է ուղարկվել ՀՀ․ ԼՈՒՐԵՐ
04.06.2026 | 18:07
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Սևանում. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան՝ պահանջելով անհատ ձեռնարկատեր Արթուր Անանյանին պարտավորեցնել վերադարձնել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ի պահ հանձնված 60.000 հատ ցախավելները: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Արթուր Անանյանը Factor.am-ի հետ զրույցում պնդեց, որ ցախավելները վերադարձրել է հիմնարկ։

«Իրենք պնդում են, որ մեզ ի պահ տրված ցախավելները չենք վերադարձրել, բայց ինչպես տրվել են, այնպես էլ նույն կերպ ամբողջը վերադարձրել ենք։ Եթե ցախավելները չենք վերադարձրել, այդ դեպքում ինչպե՞ս են Երևանի սանմաքրումն իրականացրել»,- ասաց նա։

ԵԱՍՄ հիմնարկի տնօրենի խոսքով՝ իրենք չունեն պահեստ, և չեն կարողանում պահեստավորել ապրանքը։ Այդ պատճառով հայտարարում են մրցույթ, և շահած ընկերությունն է պահեստավորում իր տարածքում։ Ցանկացած պահի հիմնարկը կարող է դիմել տվյալ ընկերությանը՝ դրանք վերադարձնելու պահանջով։ Արթուր Անանայանն ասաց, որ 2019 թվականից սկսած՝ այսինքն հիմնարկի հիմնադրման օրվանից ի վեր իրենք են պահեստավորել։

«Մենք ԵԱՍՄ հիմնարկի հետ աշխատել ենք հիմնադրման օրվանից մինչև այն պահը, երբ Սաշա Կատվալյանը, նշանակվելով տնօրեն, որոշեց միակողմանի լուծել պայմանագիրը։ Մենք էլ չորս հայց ենք ներկայացրել ԵԱՍՄ հիմնարկի դեմ։ Սաշա Կատվալյանը մեզ համար արհեստական խոչընդոտներ է ստեղծել, որպեսզի «իր գործն անի»»,- մեզ հետո զրույցում հայտարարեց ձեռնարկատեր Արթուր Անանյանը։

Այս տարվա հունվարի 29-ին ԵԱՍՄ հիմնարկի տնօրեն նշանակված Սաշա Կատվալյանը Factor.am-ի հետ զրույցում հակառակը պնդեց, ասաց, որ հիմնարկում ԱՁ Արթուր Անանյանը մենաշնորհային դիրք է ունեցել և շահել է հայտարարված բոլոր մրցույթները։

«Ամեն ամիս 24 միլիոն դրամով մրցույթ է հայտարարվել և շահել է նույն մարդը՝ ԱՁ Արթուր Անանյանը։ Հիմնարկը պարտավոր էր մրցույթ հայտարարել մեկ անգամ ամբողջ տարվա ծավալով, և այդ դեպքում պիտի երաշխիքի ապահովում իրականացվեր, քանի որ հայտարարված մրցույթը կգերազանցեր 25 միլիոն դրամը։ Իսկ այդ մարդու համար ստեղծվել են «ջերմոցային» պայմաններ, օրինակ անցած տարի 11 անգամ տենդեր է դրվել, որը կազմել է 264 միլիոն դրամ։ Այսինքն՝ եթե դու ծավալը գիտես, ինչո՞ւ ես մաս-մաս մրցույթ հայտարարում և այնպես անում, որ նույն մարդը հաղթի։ Մենք հիմա 100 հազար խմբաքանակով մրցույթ ենք հայտարարել, որի համար երաշխիքի ապահովում է պետք»,- մանրամասնեց Կատվալյանը։

ԵԱՍՄ հիմնարկի տնօրենի խոսքով՝ հանձնման-ընդունման որևէ ակտ չի եղել։

«Ինքը մեր մոտ նախորդ տարվանից ի պահի պայմանագիր ունի, շահել է մրցույթ, պայմանագիրը կնքելուց օրեր հետո իրեն փոխանցվել է ամբողջ գումարը, բայց ապրանքը չի մատակարարել։ Ես եկել եմ որպես տնօրեն, բացել եմ հաշվապահությունով պահեստ կոչվածը, որտեղ գրված է 240 հազար հատ ցախավել Արթուր Անանյանի անունով ի պահ, նայում եմ հանձնման-ընդունման որևէ ակտ չկա, որը կվկայի, որ ինքը երբևէ վերադարձրել է այդ ցախավելները։ Իրեն ասում եմ՝ քեզ ի պահ է տրվել, վերադարձրու, հրաժարվում է, ես էլ մտնում եմ դատարան պահանջով, որ այդ ցախավելները՝ 96 միլիոն դրամի, վերադարձնի հիմնարկին։

Մոտ երկու ամիս առաջ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Աննա Գևորգյանը զեկուցեց ԵԱՍՄ հիմնարկում ենթադրյալ չարաշահումների մասին։ Հիմնարկում այդ ուսումնասիրությունը կատարվել է 2022-2023 թվականներին։ Ըստ զեկույցի՝ Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի պահեստում ապրանքներ են ելքագրվել առանց համապատասխան փաստաթղթավորման, ոչ պիտանի մեքենաներն օգտագործել են որպես պահեստամաս, մեքենաները վերանորոգելու փոխարեն վերածվել են ջարդոնի, հազարավոր աղբամաններ չեն փաստաթղթավորվել։

«Պահեստ մուտքագրվող ապրանքները ժամանակին չեն մուտքագրվել և ընդունման-հանձնման ակտով չեն ընդունվել, առկա է նաև ապրանքատեսակ, որն առհասարակ պահեստ չի մուտքագրվել, օրինակ՝ ցախավելը, որի ձեռքբերման արժեքը 2023 թվականի համար կազմում է շուրջ 264 միլիոն դրամ՝ 660 հազար հատ։ Հարկ է նշել, որ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ ցախավելների հաշվապահական մնացորդը եղել է 254 հազար հատ` ավելի քան 100 միլիոն դրամ և հարցականի տակ է նման մնացորդի առկայության դեպքում նոր խմբաքանակի ձեռքբերման և սահմանված կարգով բաշխման հարցը»,- ընդգծել էր քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատարը։

Վերահսկողության վարչության ստուգումները և ենթադրյալ չարաշահումների հայտնաբերումը համընկնում են ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Հովհաննես Մանուկյանի պաշտոնավարման ժամանակահատվածին։ Մանուկյանը պաշտոնավարել է 2022 թվականի փետրվարի 21-ից մինչև 2023-ի ապրիլ։ Նա Factor.am-ի հետ զրույցում պնդել էր, թե չարաշահումներ չեն եղել, վերահսկողության վարչությունն է սխալ զեկույց կազմել։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել էր վարչության հայտնաբերած ենթադրյալ չարաշահումների մասին տվյալները փոխանցել իրավապահ մարմիններին: Քաղաքապետարանից այսօր հայտնեցին, որ այդ տվյալները փոխանցել են ԱԱԾ։ Իրավապահ այս կառույցից մանրամասներ չհայտնեցին՝ հորդորելով դիմել գրավոր։

 

Արփի Հակոբյան