ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը 3000-րդ պարեկությունն է իրականացրել
Քաղաքականություն
19.08.2024 | 16:23ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը սահմանամերձ շրջաններում իր 3000-րդ պարեկությունն է նշել։ Այս մասին ասված է X-ում արված առաքելության գրառման մեջ:
«Կիրակի պարեկային խումբը Ջերմուկի տարածքում բարձրացել է 3000 մետր՝ տեղում իրավիճակը դիտարկելու և զեկուցելու։ Մենք պարեկություն ենք իրականացնում Եղեգնաձորի, Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Մարտունիի և Իջևանի 6 առաջապահ հենակետերից»,- ասված է գրառման մեջ։
On Sunday, #EUMA marked 3000 patrols to border areas. The patrol went up to 3000 metres in the Jermuk area to observe and report on the situation on the ground. We conduct patrols from 6 forward operating bases in Yeghegnadzor, Kapan, Goris, Jermuk, Martuni & Ijevan. pic.twitter.com/xGH7AKeMbR
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) August 19, 2024