«Հայաստանում չկա մարդ, որն անձեռնմխելի է»․ «Մարտի 1-ի» զոհերի իրավահաջորդները վճռաբեկ բողոք են ներկայացրել

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները շարունակում են պնդել, որ նա անձեռնմխելի է, սակայն մենք ՝ «Մարտի 1-ի»  ոճրագործության իրավահաջորդներս, պնդում ենք՝ Հայաստանում չկա մարդ, որն անձեռնմխելի է, այդիսկ պատճառով Վճռաբեկ դատարան բողոք ենք ներկայացրել՝ պահանջելով վերացնել Վերաքննիչ դատարանի որոշումը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Մարտի 1»-ի ոճրագործության զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։

«Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի չէ և չի կարող լինել։ Մենք՝ «Մարտի 1-ի» բոլոր տասը զոհերի իրավահաջորդներս, Վճռաբեկ դատարան բողոք ենք ներկայացրել։ Մենք պահանջում ենք կալանավորել 2008թ. մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին»,- ասաց Սարգիս Քլոյանը։

Վերջինս նշեց, որ ոճրագործության զոհերի հարազատները անհամբեր սպասում են սեպտեմբերի 20-ին, որից հետո կհրապարակվեն այս գործերով եվրոպական դատարանների վճիռները։ 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվեց և վերջինս դատարանի դահլիճից ազատ արձակվեց օգոստոսի 13-ին, երբ քրեական վերաքննիչ դատարանը վերացրեց Առաջին ատյանի դատարանի որոշումը:

Հավելենք նաև, որ սեպտեմբերի 4-ին Հատուկ քննչական ծառայությունը որոշում կայացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին: 

Աղավնի Սուքիասյան