99 վիրավոր, ոչ մի մեղավոր․ Սարի թաղի արյունալի իրադարձություններից 8 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
Բոլորը

Ռոբերտ Անանյանը 8 տարի առաջ Սարի թաղում ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով տուժած լրագրողներից մեկն է։ 2016-ի հուլիսի 29-ի երեկոյան խաղաղ բողոքի ակցիայի ժամանակ իրավապահները ցուցարարների ուղղոությամբ լուսաձայնային նռնակներ նետեցին։

Սարի թաղում այս իրադարձությունները ծավալվեցին այն բանից հետո, երբ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խումբը գրավեց Ոստիկանության ՊՊԾ գունդը։ Խմբավորման կողմից բարձրացրած պահանջներին աջակցողները գնդին հարակից տարածքում ցույցեր սկսեցին, բայց ոստիկանությունը բռնությունների դիմեց և հատուկ միջոցներ կիրառեց։ Ամենաարյունալին հուլիսի 29-ի գիշերն էր․տուժողների շարքում էին ակցիան լուսաբանող լրագրողներ և օպերատորներ։ Լուսաձայնային նռնակների պայթյունից Ռոբերտը լուրջ վնասվածքներ է ստացել, որոնք զգացնել են տալիս անգամ 8 տարի անց։

Այդ օրերին Խորենացի փողոցում էր նաև այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը ոստիկանության գրոհը ղեկավարում էին փոխոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Լևոն Երանոսյանը և Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։ Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի՝ հուլիսի 20-ին և 29-ին ոստիկանությունը 74 հատուկ նռնակ էր կիրառել, այդ թվում՝ «Զարյա 3», «Ֆակել Ս», «Դրոֆա», «Պլամյա Մ» տեսակների նռնակներ, ինչպես նաև «Սվիրել» տեսակի 19 լուսաձայնային արկ։

Ըստ նախաքննական մարմնի՝ միայն հուլիսի 29-ին ոստիկանության գործողությունների հետևանքով տուժել էր 99 քաղաքացի, որից 23-ը՝ լրագրող։ Նախագահ Սերժ Սարգսյանն այս հանգամանքին շատ հպանցիկ անդրադարձավ դեպքից 4 օր անց։

Բազմաթիվ անձանց վնասվածքների պատճառ դարձած հատուկ միջոցները կիրառողներն ու հրաման տվողներն այդպես էլ չկանգնեցին դատարանի առաջ․մեկը մյուսի հետևից տարբեր մեղադրանքներով մեղադրյալի աթոռին հայտնվեցին ու կալանավորվեցին ցուցարարները և տեղում գտնվող մի շարք քաղաքական գործիչներ։

Արմեն Մարտիրոսյանին, Հովսեփ Խուրշուդյանին, Դավիթ Սանասարյանին և Անդրիաս Ղուկասյանին ոստիկանությունը բերման ենթարկեց հատուկ միջոցների օգտագործումից առաջ, իսկ արդեն Հատուկ քննչական ծառայությունում նրանց մեղադրանք առաջադրվեց զանգվածային անկարգությունների կազմակերպման հոդվածով։ Քաղաքական գործիչները կալանավորվեցին։ Ավելի ուշ քաղհասարակության ճնշման տակ քրեական գործ հարուցվեց նաև տուժած ցուցարարների և լրագրողների մասով, տուժող ճանաչվեց 63 անձ։ Քննությունը, սակայն, շատ արագ կասեցվեց՝ պատճառաբանությամբ, որ բռնություն գործադրած անձինք չեն հայտնաբերվել։ Այնինչ, տուժող կողմը հստակ անուններ է մատնանշում․ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի և մյուսների անունները բարձրաձայնում է նաև Ռոբերտ Անանյանը։ Կարծում է՝ մեղավորներին բացահայտելու բավարար քաղաքական կամք չկա։

Ոստիկանների գործողությունների մասով քրեական գործը մի քանի անգամ կասեցվել է, բողոքարկվել, ապա վերաբացվել և նորից կասեցվել։ Իրավիճակը փոխվեց, երբ 2022-ի հուլիսին ուժի մեջ մտավ Քրեական նոր օրենսգիրքը։

8 տարի առաջ ոստիկանական գործողությունների իրավաչափության մասով «սայլն այդպես էլ տեղից չի շարժվել»․վերաբացված գործը դոփում է տեղում։ Թեև իշխանափոխությունից հետո կարճվեցին Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի մասով քրեական գործերը, սակայն Մարտիրոսյանը շեշտում է՝ իրական մեղավորներն այդպես էլ անպատիժ են։

Ոստիկանության գործողությունների մասով ներպետական ատյաններում արդարադատություն չգտնելով՝ տուժող կողմը դիմում է ներկայացրել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան