ԱՄՆ Պետդեպը հայտարարում է, որ շարունակում է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ քաղբանտարկյալների ազատ արձակման համար

Լուրեր

08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում անդրադարձել է այն մտահոգություններին, որ Ադրբեջանը անտեսում է մարդու իրավունքների վերաբերյալ կոչերը՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու առումով։ Լրագրողը, մասնավորապես, հետաքրքրվել է, թե ինչպիսին է ԱՄՆ դիրքորոշումը «Ազատություն ռադիոկայանի» լրագրղ Ֆարիդ Մեհրալիզադեի գործով, որը մայիսին բանտարկվել է Ադրբեջանում, և կառավարությունը հրաժարվում է նրան բաց թողնել:

«Մենք Ադրբեջանի կառավարությանը հասկացրել ենք, որ նրանք պետք է հարգեն լրագրողների իրավունքները՝ զբաղվելու իրենց աշխատանքով»,-ասել է Միլլերը։ Նրան նաև հարց է ուղղվել  հայտնի տնտեսագետ  և  ընդդիմադիր գործիչ դոկտոր Գուբադ Իբադօղլուի մասին, որը ձերբակալվել էր անցյալ ամառ։

Այս ամսվա սկզբին ԱՄՆ-ի գրեթե երեք տասնյակ բարձրաստիճան օրենսդիրներից բաղկացած երկկուսակցական խումբը նամակ է գրել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և նախագահի կլիմայի հարցերով ավագ խորհրդական Ջոն Պոդեստային՝ շարունակելու անմիջական համագործակցությունը Ադրբեջանի կառավարության հետ՝ խրախուսելու նրանց ազատ արձակել դոկտոր Իբադօղլուին Բաքվում COP29-ին ընդառաջ։

«Մենք կպատասխանենք անդամներին նամակով, ոչ հրապարակային»,-նշել է Պետդեպի խոսնակը՝ հավելելով, որ շարունակում են ճնշել Ադրբեջանի կառավարությանը քաղբանտարկյալներին ազատ արձակել։

«Այսպիսով, մենք շարունակում ենք  ճնշել։ Մենք՝ մարդու իրավունքների հարցերի մեր պաշտպանությունը կապված չէ որևէ համաժողովի հետ: Դա մի բան է, որ տեղի է ունենում այստեղ ամեն օր. սկսվել է մինչև COP-ը , և այն կշարունակվի COP-ից հետո»։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի