Աննա Վարդապետյանը արծաթյա ժամացույց է նվիրել Սասուն Խաչատրյանին․ ինչ նվերներ են ստացել պաշտոնյաները հոկտեմբերին

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացրել հոկտեմբեր ամսվա ընթացքում ստացած նվերները։ Factor.am-ն ուսումնասիրել է՝ որ պաշտոնյան ումից ինչ նվեր է ստացել։

Հիշեցնենք՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել են նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։ Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60.000 ՀՀ դրամը:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 4-ին Երևանում տեղի ունեցած ԱՊՀ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի շրջանակներում մի շարք գլխավոր դատախազներից նվերներ է ստացել, որոնց արժեքները նշել է 60 հազար դրամ։

Այսպես՝ Ղրղզստանի գլխավոր դատախազն ափսե է  նվիրել Աննա Վարդապետյանին։ Ուզբեկստանի գլխավոր դատախազը նվիրել է փայտե զարդատուփ, հուշանվեր-ափսե, հուշանվեր-վահան, երկու նկար, ՌԴ գլխավոր դատախազը՝ փայտե զարդատուփ և ՌԴ գլխավոր դատախազությունը խորհրդանշող երկու նկարների շարք, Ղազախստանի գլխավոր դատախազը՝ նկար, ապակյա հուշանվեր-արձանիկ։ Տաջիկստանի գլխավոր դատախազն Աննա Վարդապետյանին նվիրել է հուշանվեր-ափսե, գրչատուփ-ժամացույց, երկու մետաղադրամ, Բելառուսի դատախազը՝ մետաղադրամների հավաքածու և առանձին մետաղադրամ։

Հակակոռուպցիոն կոմիտեում վարչության պետի տեղակալի պաշտոն զբաղեցնող Արսեն Մարտիրոսյանը ԱԱԾ տնօրենի կողմից հայկական արդադրության AWI մոդելի ժամացույց է ստացել՝ 125 հազար դրամ արժեքով։ Նվերը տրվել է ՀԿԿ աշխատողի օրվա առթիվ։ Մեկ այլ վարչության պետ՝ Արսեն Մարտիրոսյանը, ևս նույն ժամացույցից է ստացել նույն արժեքով։

Նույն մարմնի քննչական առաջին վարչության ՀԿԳ ավագ քննիչ Բագրատ Ադամյանը նույն առիթով ԱԱԾ տնօրենից 77 հազար դրամ արժեցող ժամացույց է նվեր ստացել։

Ծառայության գլխավոր հաշվապահ Գայանե Բաբայանն էլ Հակակոռուպցիոն կոմիտեից 85 հազար դրամ արժեցող սեղանի հուշանվեր է ստացել։

Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության չորրորդ բաժնի ավագ օպերլիազոր Գևորգ Գևորգյանին Նիկոլ Փաշինյանը AWI մոդելի ժամացույց է նվիրել, որի արժեքը կազմում է 99 հազար դրամ։

Աննա Վարդապետյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին մասնագիտական օրվա առթիվ «Գնոմոն» բրենդի արծաթե ժամացույց է նվիրել։ Ժամացույցի գոտին բնական կաշվից է, քաշը՝ 7,5 գրամ, գույնը՝ մուգ կապույտ, արծաթի հարգը՝ 925, արժեքը՝ 94 հազար դրամ։

Հակակոռուպցիոն կոմիտեն էլ  նույն բրենդի և 172 հազար դրամ արժողությամբ ժամացույց է նվիրել իր աշխատակից Սերգեյ Առաքելյանին։ Նա քննչական հինգերրորդ բաժնի պետն է։ Աշխատավայրից նույն արժեքով ժամացույց է նվեր ստացել նաև կոմիտեի գլխավոր քարտուղար Ստեփան Նազարյանը։

Կոռուպցիայի կանխագրելման հանձնաժողովից Factor.am-ին փոխանցեցին, որ այս ժամացույցները համարվում են պետական պարգևներ և պետությանը հանձման ենթակա չեն։ Այսինքն՝ պաշտոնյան պահում է իրեն։ Նշենք, որ սա կարգավորվում է Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետով, որտեղ նշված է՝ Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին թույլատրվում է ընդունել միայն հետևյալ նվերները, եթե օրենքով սահմանված  պարգևատրում է, պետական պարգև կամ խրախուսանքի միջոց տրամադրվող գույք, այդ թվում՝ վարչապետի կողմից որպես պարգևատրում տրվող զենքը:

 

Նարեկ Կիրակոսյան