Քաղաքացու որովայնից դուրս է բերվել 1 կգ 620 գ փաթեթավորված «կոկաին»․ ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550 հազար ԱՄՆ դոլարի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձը

Լուրեր

06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
Բոլորը

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱՄՆ արդարադատության թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության (DEA) փոխգործակցության շրջանակում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից օդային ճանապարհով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվելու առանձնապես խոշոր չափի «կոկաին» տեսակի թմրամիջոց։

Մաքսային հսկողության է ենթարկվել Սան Պաուլո-Դոհա-Երևան ավիաչվերթով «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքացի Ջ․ Մ․-ն: Վերջինս ենթարկվել է ռենտգեն սկանավորման, արդյունքում անձի որովայնի շրջանում նկատվել են օտար մարմիններ։

Նշված օտար մարմինները քաղաքացու մարմնից հեռացնելու նպատակով վերջինս «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Նրա մարմնից դուրս է բերվել «կոկաին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ, փոշենման զանգվածների պարունակությամբ 117 գլանաձև փաթեթավորմամբ պարկ: Դրանց ընդհանուր քաշը կազմել է 1620 գրամ: Նշված պատիճների զանգվածները ստուգվել են համապատասխան սարքով և պարզվել է, որ հայտնաբերված զանգվածներն իրենցից ներկայացնում են «կոկաին» տեսակի թմրամիջոց։
Հայտնաբերված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների զանգվածների շուկայական արժեքը գերազանցում է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլարը:

Թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից Ջ․Մ․-ն ձերբակալվել և տեղափոխվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն։ ՀՀ տարածքում հիշյալ թմրամիջոցները ստացող հնարավոր անձանց պարզելու նպատակով որոշում է կայացվել իրականացնել «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները։

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևան քաղաքի Իսակովի պողոտայի հասցեներից մեկում գործող հյուրանոցից, թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով, ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության 2 քաղաքացի: Վերջիններս ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում բոլոր քաղաքացիները ձերբակալվել են։

Քրեական վարույթի շրջանակում, վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան` ձերբակալված անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նպատակով: Դատարանի որոշումների համաձայն հիշյալ երեք քաղաքացիներն էլ կալանավորվել են։