Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակն ազատ է արձակվել

Լուրեր

20.07.2026 | 23:24
Հայաստանը կունենա լեզվական պետական քաղաքականության նոր հիմնադրույթներ
20.07.2026 | 23:10
Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ նախագահի ռեֆերենտն ազատվել է պաշտոնից
20.07.2026 | 23:00
Բրիտանիայի նոր վարչապետը խոստացել է 100%-անոց աջակցություն Զելենսկիին
20.07.2026 | 22:44
Հանրապետության որ հասցեներում վաղը էլեկտրականությունը կդադարեցվի
20.07.2026 | 22:36
Ադրբեջանում այս տարի զոհված զինծառայողների թիվը հասել է 33-ի
20.07.2026 | 22:26
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում
20.07.2026 | 22:11
Գազի արտահոսք Զաքյան փողոցում. ծառը շրջվել է գազատար խողովակի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 22:00
Շենգավիթում 17-ամյա պատանի է ձերբակալվել՝ թմրանյութ տեղադրելիս. հայտնաբերվել է ավելի քան 46 գրամ մարիխուանա
20.07.2026 | 21:49
Ամփոփվել է «Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնը․ հայտնի են հաղթողները
20.07.2026 | 21:38
Apple Pay-ը և Google Pay-ը հասանելի են Երևանի հանրային տրանսպորտում
20.07.2026 | 21:28
AliExpress-ը տուգանվել է 550 միլիոն եվրոյով՝ կեղծված և վտանգավոր ապրանքների վաճառքի համար
20.07.2026 | 21:15
Մանկատանը գտնվող 15-ամյա տղան 4 օր է՝ հացադուլի մեջ է․ հայրը պահանջում է վերադարձնել իր երեխաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 20:53
Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը Հորդանանում զորավարժությունների են մասնակցում
20.07.2026 | 20:42
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Գոհար Մելոյանը հրաժարվում է մանդատից
20.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն տոտալ սահմանափակումներ մտցնի, ապրանքները չիրացնենք՝ ՀՀ-ի տնտեսության վնասը կկազմի 1-ից 1․5%. Արմեն Քթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փոքր Վեդիի մանկապարտեզում սանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ձերբակալված դաստիարակը ազատ է արձակվել` այս մասին Factor.am-ին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

«Ձերբակալման 72 ժամը լրացել է, և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հիմքեր չեն եղել»,- նշեց նա:

Ավելի վաղ ՔԿ խոսնակը տեղեկացրել էր,որ Փոքր Վեդիի «Զարթոնք» մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ անչափահասին ուժեղ ցավ կամ ֆիզիկական ուժեղ տառապանք պատճառելը։

ՔԿ խոսնակը նաև փոխանցել էր, որ երեխայի մայրը ճանաչվել է տուժողի օրինական ներկայացուցիչ, նա և տնօրենը հարցաքննվել են։

«Մանկապարտեզում այլ նմանատիպ դեպքի վերաբերյալ այս պահի դրությամբ քննությամբ դեռևս տվյալներ չեն ստացվել, սակայն այդ ուղությամբ քննություն իրականացվում է, նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում քրեադատավարական կարգով համապատասխան ընթացք կապահովվի»,- ասել էր Գոռ Աբրահամյանը։

Նշենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է Փոքր Վեդի համայնքի մանկապարտեզի դաստիարակը քնելու ժամին ծեծում երեխային։

Հիշեցնենք, որ Արարատի մարզպետարանից Factor.am-ին հայտնել էին, որ մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակն ազատվել է աշխատանքից, իսկ մանկապարտեզի տնօրենին նկատողություն են հայտարարել։ Ոստիկանությունից էլ հաղորդել էին, որ մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվել է։

Մանյա Պողոսյան