«Անհրաժեշտ է, որ փոփոխվեն ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջներ պարունակող դրույթները»․ Ալիևը ՝ Շոլցին

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին Մեծ Բրիտանիայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Շոլցը նշել է, որ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին։ Ընդգծվել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ տեղի ունեցած՝ կանցլեր Օլաֆ Շոլցի և  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ադրբեջանի նախագահի համատեղ հանդիպման կարևորությունը։

Դրանից հետո էլ Գերմանիայի աջակցությամբ կայացել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։

Ալիևը նշել է սահմանների սահմանազատման և սահմանագծման  ոլորտում ձեռք բերված հաջողությունները՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի անբաժանելի մաս,  տեղեկացրել սահմանազատման գործընթացին վերաբերող փաստաթղթերի հաստատման մասին և ասել, որ գործընթացը շարունակվելու է  այդ գծով:

«Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանն աջակցում է խաղաղության օրակարգին, խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը և խաղաղության գործընթացին։ Սակայն դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջներ պարունակող և Հայաստանին Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի միացումը նախատեսող դրույթները, Հայաստանի տարածքային պահանջներին Ադրբեջանի նկատմամբ պետք է վերջ դրվի սահմանադրական հիմունքներով»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվել է, որ այդ հարցերը քննարկվել են Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի աջակցությամբ տեղի ունեցած Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը։

Շոլցի հետ հանդիպմանը քննարկվել է նաև  COP29-ի նախապատրաստման գործընթացը։ Ադրբեջանի և Գերմանիայի միջև համագործակցությունն այս ոլորտում, ինչպես նաև Ադրբեջանի ներդրումը Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում կողմերը բարձր են գնահատել։

Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Գերմանիայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտների շուրջ, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։