Ավանեսյանը մասնակցել է Դսեղի առողջության կենտրոնի բացմանը. այն բուժծառայություն կմատուցի 4000֊ից ավելի բնակչի

Լուրեր

06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել Դսեղի առողջության կենտրոնի բացմանը․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Դսեղում առողջության նոր և տարածելի մոդելով կենտրոնի ստեղծման հանձնառությունն ամրագրված է Առողջության առաջնային պահպանման օղակի բարելավման գործողությունների պլանում։ Այն բուժծառայություն է մատուցելու համայնքի 4000֊ից ավելի բնակչությանը։

«Առողջապահության նախարարության և մեր կառավարության քաղաքականության ուղեծիրներից մեկը հենց այստեղ է ամփոփված` նախ ունենալ առողջության պահպանման քաղաքականություն, կանխարգելում, առողջապահական գրագիտություն, ծախսարդյունավետ միջոցներով ճիշտ և ժամանակին բուժօգնություն։ Սա մի համապարփակ գաղափար է, ջանքերի մեկտեղման լավ արդյունք, որից շահելու է մեր քաղաքացին»,- նշել է նախարարը։

Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ առողջության առաջնային պահպանման օղակի այս նոր մոդելը կնպաստի ամբուլատոր օղակի հասանելիությանը, կընդլայնի մատուցվող բժշկական ծառայությունների ծավալը, կբարձրացնի պացիենտների ներգրավվածությունը և կձևավորի բժիշկ-պացիենտ փոխհարաբերությունների նոր մշակույթ։

Նա շնորհակալություն է հայտնել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի ղեկավար Գարո Արմենին, թիմին, Լոռու մարզպետարանին, տեղական ինքնակառավարման մարմնին` համատեղ աշխատանքի համար։

Այստեղ հունիսի 1-ին մեկնարկել է պիլոտային ծրագիրը, որն անդրադառնում է բուժառուին մատուցվող առողջապահական ծառայության ողջ ընթացքին։ Նախապես ուսումնասիրվել են առկա խնդիրները, ռեսուրսները և բնակչության կարիքները։