Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն «Տելեգրամ»-ի հարթակներով և դրանից ստացված 8 մլն դրամի փողերի լվացում. նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

22.02.2026 | 14:22
Իրանում վերսկսվել են բողոքի ցույցերը. ակցիաներ են անցկացվել երկրի մի քանի բուհերում
22.02.2026 | 13:42
Բուքինգհեմյան պալատը ոստիկանությանը կտրամադրի նախկին արքայազն Էնդրյուի բոլոր արխիվների հասանելիությունը․ The Wall Street Journal
22.02.2026 | 13:09
Երևանում սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով
22.02.2026 | 12:41
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
22.02.2026 | 12:22
Հերթական ֆինանսական բուրգն է տարածվում հայկական սեգմենտում, այս անգամ gxmcoin անվանումով․ ՆԳՆ
22.02.2026 | 12:02
ԱՄՆ-ը հոսպիտալային նավ է ուղարկել Գրենլանդիայի ափերի մոտ․ Թրամփ
22.02.2026 | 11:28
Առնվազն 10 հազար փոս ենք լցրել, միայն աղը չի պատճառը. քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի ժ/պ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
22.02.2026 | 11:08
Լվովում ահաբեկչություն է տեղի ունեցել․ առևտրի կենտրոնի մոտ ինքնաշեն սարք է պայթել, ոստիկան է զոհվել
22.02.2026 | 10:40
Մեր ջանքերը կարող են առաջիկա 3 շաբաթում բերել Պուտինի և Զելենսկու հանդիպմանը․ Ուիթկոֆ
22.02.2026 | 10:26
ՃՏՊ Սասունիկ բնակավայրի մոտակայքում․ կա զոհ
22.02.2026 | 10:11
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.02.2026 | 00:10
Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի հաղթող, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր
21.02.2026 | 23:53
11-ակի օլիմպիական չեմպիոն դարձած Յոհանես Կլեբոյի պատմական հաղթանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 23:36
Հենրիխ Մխիթարյանի գոլը սկիզբ է դրել «Ինտերի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 20:00
Ինչպես է Հայաստանն առաջին անգամ ստացել UWW-ի մրցաշար անցկացնելու հնարավորություն․ զրույց Վլադիմիր Հովհաննիսյանի հետ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիու­թյան դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցա­գործություն­ների քննության վարչությունում քննչական խմբի կողմից իրականացված քննչական և վարութային համակարգված գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոց արտադրելու, պատրաստելու և իրացնելու, ինչպես նաև՝ դրա արդյունքում ստացված ապօրինի եկամուտներն օրինականացնելու դեպքի՝ էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ մեխանիզմը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչ, 37-ամյա տղամարդը 2020-2023 թվականների ընթացքում, քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, իրացնելու նպատակով, աճեցնելու եղանակով, ապօրինի արտադրել և պատրաստել է առանձնապես խոշոր չափերով «Պսիլոցիբին և (կամ) պսիլոցին պարունակող ցանկացած տեսակի սնկերի զանգված» տեսակի թմրամիջոց, ապահովել դրա առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումը, նախապես տեղադրումը թաքստոցներում, դրանց գտնվելու վայրերի լուսանկարահանումը, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները։ «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված առցանց խանութ-հարթակների միջոցով դրանք փոխանցվել են թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և հանցակիցների կողմից փաստացի կառավարվող կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց՝ այդ կերպ իրականացնելով հիշյալ թմրամիջոցի իրացումը:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում՝ արտադրված և պատրաստված թմրամիջոցի մի մասը՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 40,09 գրամ հաստատուն չոր քաշով «Պսիլոցիբին և (կամ) պսիլոցին պարունակող ցանկացած տեսակի սնկերի զանգված» տեսակի թմրամիջոցը, 37-ամյա տղամարդն ապօրինի պահել է իր բնակարանում, որոնք հայտնաբերվել և վերցվել են խուզարկությամբ։

Բացի այդ, նույն անձը, իր բնակարանում ստեղծելով անհրաժեշտ պայմաններ, աճեցրել է շրջանառությունն արգելված թմրամիջոց պարունակող խոշոր չափերով՝ 45 հատ, «Պսիլոցիբին և (կամ) պսիլոցին պարունակող ամբողջական սնկեր», որոնք հայտնաբերվել և վերցվել են կատարված խուզարկությամբ։

Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ թմրամիջոցների իրացումից ստացված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով 37-ամյա տղամարդը, հանցակիցների հետ նախնական համաձայնությամբ, թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրել է, գումարի փոխանցման նպատակով, պարբերաբար փոփոխվող բազմաթիվ կրիպտոարժութային դրամապանակների տվյալներ:

Դրանից հետո թմրամիջոցների գնորդները այդ էլեկտրոնային դրամապանակներին կատարել են համապատասխան չափով դրամային փոխանցումներ և, փոխանցման անդորրագրերն ուղարկելով նշված առցանց խանութ-հարթակներին, ապօրինի ձեռք բերել պատվիրված թմրամիջոցը:

Ստացված կրիպտոարժույթը փոխանցվել է ՀՀ տարածքում կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց կողմից շահագործվող կրիպտոարժութային դրամապանակներին, որից հետո փոխակերպված ֆինանսական միջոցները, հանցակիցների հանձնարարությամբ, փոխանցվել են տարբեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են հանցավոր գործունեությանը ներգրավված անձանց կողմից:

Պարզվել է, որ միայն 37-ամյա տղամարդու անվամբ «Բինանս» համակարգում նույնականացված կրիպտոարժութային դրամապանակներին, նկարագրված եղանակով, 2022-2023 թվականների ընթացքում փոխանցվել, ապա «Իդրամ» վճարահաշվարկային համակարգում նույնականացված դրամապանակին փոխանցվել և 37-ամյա տղամարդու կողմից տնօրինվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված խոշոր չափերով՝ ընդհանուր 8.348.549 ՀՀ դրամ գումար: Այդ կերպ իրականացվել է փողերի լվացում։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևան քաղաքի 37-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 404-րդ հոդվածի 1-ին մասով և 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը:

Վերջինիս մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և, վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:

Թմրամիջոցների իրացման, փողերի լվացման հանցավոր շղթայում ներգրավված մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է: