Ուկրաինացի զինվորները նահանջել են Չասով Յարի շրջաններից մեկից
Քաղաքականություն
04.07.2024 | 14:50Ուկրաինացի զինվորականները նահանջել են Դոնեցկի շրջանի Չասով Յար քաղաքի «Կանալ» միկրոշրջանից։ Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է «Խորտիցա» օպերատիվ-ռազմավարական խմբի ներկայացուցիչ Նազար Վոլոշինը։
Նա նշել է, որ այդ շրջանը պահելը նպատակային չի եղել, ուկրաինացօ զինվորների դիրքերը ոչնչացված են եղել։
««Կանալ» միկրոշրջանը, ուր մտել է հակառակորդը, նպատակային չէր պահել, դա սպառնում էր մեր զինվորականների կյանքին և առողջությանը։ Մեր պաշտպանների դիրքերը ոչնչացվել են։ Հրամանատարությունը որոշել է նահանջել ավելի պաշտպանված, պատրաստված դիրքեր»,- հայտարարել է Վոլոշինը։