Թուրքիայի և Վրաստանի ազգային թիմերի երկրպագուները զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել Եվրո-2024-ի իրենց թիմերի խաղից մեկ ժամ առաջ
Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» արենայի տրիբունաներում զանգվածային ծեծկռտուքի են մասնակցել Թուրքիայի և Վրաստանի հավաքականների երկրպագուների խմբերը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «stavkinasport.com» կայքը։
Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին մրցափուլի Թուրքիա – Վրաստան հանդիպման նախաշեմին երկրպագուների խոշոր բախում է տեղի ունեցել։ Դորտմունդի «Բորուսիայի» տնային մարզադաշտի երկու հատվածների մենամարտը հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Անվանական տանտերերի խորհրդանիշերով հանդիսականներն ու հյուրերը սկզբում միմյանց վրա են նետել բաժակներ և այլ առարկաներ։ Այնուհետև որոշ երկրպագուներ ուղղակի ենթարկվել են բռնության: