ՌԴ-ի հետ ՀՀ-ի առևտուրը եռապատկվել է․ քաղաքական լարվածության հակառակ կողմը

Լուրեր

05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
05.04.2026 | 12:48
Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը․ Գարեգին Բ կաթողիկոս
05.04.2026 | 12:25
Վթարային ջրանջատում Երևանում
05.04.2026 | 11:47
Իրանում փրկվել է անհետ կորած ամերիկացի զինծառայողը․ Թրամփ
05.04.2026 | 11:30
Մեսին խփել է «Ինտեր Մայամիի» առաջին գոլը նոր ստադիոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.04.2026 | 11:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
05.04.2026 | 10:47
Հայաստանի պատմությունը վկայում է հայ ժողովրդի ուժի մասին, որ փորձություններն անցողիկ են, և վերածնունդը հնարավոր է․ դեսպան Վասիլիս Մարագոսի ուղերձը
05.04.2026 | 10:35
Մահացել է Զորի Բալայանը
04.04.2026 | 20:03
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
04.04.2026 | 19:39
Թրամփը խոստացել է, որ Իրանի վրա «48 ժամից դժոխք կիջնի»
04.04.2026 | 19:00
Ինձ ասում են՝ Աննա Հակոբյանին նկարել եք, իսկ տիկին Բելլայի՞ն, դա ի՞նչ հարց է, շոու մի՛ փնտրեք. Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 18:23
Իրանը թույլատրել է հումանիտար օգնությամբ բեռնված նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Բոլորը

Չնայած վերջին շրջանում հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների վատթարացմանը, երկկողմ առևտրաշրջանառության վիճակագրությունը բոլորովին այլ իրավիճակ է ուրվագծում։

Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024 թ-ի հունվար-ապրիլ ամիսների տվյալները, որոնց համաձայն միայն Ռուսաստանի հետ Հայաստանի փոխադարձ առևտուրն ավելացել է 3․1 անգամ, իսկ Եվրամիության երկրների հետ՝ ոչ միայն չի ավելացել, այլև նվազել է 24․3 %-ով։

Ընդ որում՝ այս 4 ամիսների ընթացքում բացարձակ թվերով Հայաստան-Ռուսաստան առևտրի ծավալը 6․3 մլրդ դոլար է, իսկ ՀՀ-ԵՄ առևտրի ծավալը՝ 695․5 մլն դոլար, այսինքն՝ Եվրամիության համեմատ Ռուսաստանի հետ մեր առևտուրը 9 անգամ ավելի շատ է։ Միաժամանակ՝ Հայաստանի ամբողջ առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի հետ առևտրի տեսակարար կշիռը 45․9% է այն դեպքում, երբ ԵՄ-ի հետ առևտրի տեսակարար կշիռն ընդամենը 5․1% է։

Ուշագրավ է, որ այս տարվա առաջին 4 ամիսներին ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունը կազմել է 2023 թ-ի տարեկան առևտրաշրջանառության 8 4%-ը (2023 թ-ին ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունը 7․3 մլրդ դոլար է եղել)։
2024-ի հունվար-ապրիլինի կտրուկ աճել է նաև Հայաստանի առևտրաշրջանառությունը Արաբական Միացյալ Էմիրությունների հետ՝ 7․3 անգամ՝ հասնելով մոտ 2․9 մլրդ դոլարի։

Պետական եկամուտների կոմիտեն դեռևս չի հրապարակել 2023 թ-ի արտաքին առևտրի ցուցանիշները՝ ըստ երկրների, առավել ևս՝ այդ տվյալն ըստ ամիսների չի հրապարակվում, որպեսզի հստակ պարզ լիներ, թե կոնկրետ ո՞ր ապրանքի կամ ապրանքների «շնորհիվ» են այս աճերը։

Վիճակագրական կոմիտեն հրապարակում է միայն ընդհանրական ցուցանիշներ, թե որ ապրանքային խմբերի արտահանում-ներմուծումն ինչքան է կազմել։ Ըստ այդմ՝ արտահանված «չեմպիոն» ապրանքը՝ թե՛ արժեքային, թե՛ աճի տոկոսային առումով, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրերն են․ 2024 թ-ի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այս ապրանքախմբի արտահանումն աճել է 9 անգամ՝ հասնելով գրեթե 4․6 մլրդ դոլարի, իսկ ներմուծումն աճել է 10․8 անգամ՝ հասնելով գրեթե 4․9 մլրդ դոլարի։

Գայանե Խաչատրյան