Արմեն Գրիգորյանն ու Սալիվանը խոսել են անվտանգության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության մասին
Քաղաքականություն
16.06.2024 | 17:27Հունիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցիս ընթացքում հանդիպել եմ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Քննարկել ենք հայ-ամերիկյան համագործակցությունն անվտանգության ոլորտում և անդրադարձել ԱՄՆ-ի աջակցությանը Հայաստանի պաշտպանական և անվտանգային կարողությունների, ինչպես նաև դիմակայունության բարձրացման հարցերում:
Հանիպմանն անդրադարձել ենք նաև օրակարգային այլ հարցերի»,- նշել է նա: